Ղազախստանն ու Թուրքիան հերթական քայլն են կատարել ռազմավարական համագործակցության խորացման ուղղությամբ։ Երկկողմ բանակցությունների և Բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի վեցերորդ նիստի արդյունքներով՝ նախագահներ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել են Հավերժական բարեկամության և ընդլայնված ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր Ղազախստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև, հայտնում է inbusiness.kz-ն՝ հղում անելով Ակորդայի մամուլի ծառայությանը։
Բանակցություններից հետո պաշտոնական պատվիրակությունների անդամները փոխանակել են միջպետական, միջկառավարական և միջգերատեսչական փաստաթղթերի մեծ փաթեթ։
«Ստորագրված փաստաթղթերի փաթեթը վկայում է ղազախա-թուրքական հարաբերությունների՝ որակապես նոր մակարդակի անցման մասին։ Երկրների միջև համագործակցությունն ընդգրկում է ավելի ու ավելի շատ ուղղություններ՝ հումանիտար ոլորտից և կրթությունից մինչև բարձր տեխնոլոգիաներ, էներգետիկա և արդյունաբերություն։
Հավերժական բարեկամության և ընդլայնված ռազմավարական գործընկերության մասին հռչակագրի ստորագրումը ոչ միայն խորհրդանշական էր, այլև քաղաքականապես նշանակալի քայլ, որն ամրագրում է Աստանայի և Անկարայի միջև փոխգործակցության խորացման երկարաժամկետ կուրսը»,- նշվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը