Ակցիզային դրոշմապիտակներ. ինչ է թաքցնում ՊԵԿ-ը․ Հետք
«Հետք»-ը գրում է․ «Այսօր հայկական շուկայում մի շարք ալկոհոլային խմիչքներ ունեն ակցիզային դրոշմապիտակներ։ Մինչդեռ Կառավարությունը դեռևս 2023 թվականին որոշել էր, որ նույն տարվա հոկտեմբերի կեսից ալկոհոլային խմիչքները Հայաստանում պետք է ենթարկվեն ոչ թե ակցիզային դրոշմավորման, այլ նույնականացման միջոցներով դրոշմավորման՝ Դատա մատրիքս (Data Matrix) թվային ծածկագրով կամ, ինչպես ավելի հայտնի է, QR կոդերով։ Դատա մատրիքսը հատուկ երկչափ ծածկագիր է, որը նման է QR կոդի, բայց կարող է պարունակել ավելի մեծ ծավալի տվյալներ:
Հիշեցնենք, որ պետությունն առնվազն 2020 թվականից հայտարարել է ակցիզային դրոշմապիտակներից հրաժարվելու և թվային դրոշմավորմանը անցնելու մասին։ Քննարկումներ կային նաև մինչև այդ։ Նախկինում պետությունը ինքն էր մասնավոր ընկերությունից գնում ակցիզային դրոշմապիտակները և անվճար տալիս արտադրողներին ու մյուս տնտեսվարողներին»։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
