ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի աները Էրեբունիում հարձակվել է Արման Թաթոյանի թիմի վրա. Դավիթ Անանյան

Դավիթ Անանյանը գրում է. «Երեկ քարոզարշավի հերթական օրն էր։ Էրեբունի վարչական շրջանում շրջում էինք, զրուցում մեր համաքաղաքացիների հետ, ներկայացնում ծրագրերը, բաժանում մեր նախընտրական բուկլետները։

Տարբեր են մարդիկ։ Կան ընդգծված հայրենասերներ, կան նաև այս իշխանությունների անկեղծ պաշտպաններ։ Բայց, որքան էլ տարբեր լինեն քաղաքական պատկերացումները, գրեթե միշտ հնարավոր է լինում խոսել, լսել միմյանց, անգամ՝ չհամաձայնելով։

Եվ հենց այդ պատճառով երեկվա մի փոքր դրվագը մտորելու առիթ տվեց։

Ավագ սերնդի մի հայրենակից, բառի ուղիղ իմաստով, հարձակվեց մեզ վրա՝ մոլեգին պաշտպանելով գործող իշխանություններին ու Նիկոլ Փաշինյանին։ Մեր ցանկացած փորձ՝ զրույցը տեղափոխել կառուցողական քննարկման դաշտ, ապարդյուն էր։ Նա չէր լսում։ Չէր էլ փորձում լսել։ Պարզապես բարձրաձայն բղավում էր՝ ոչ մեկին խոսքի հնարավորություն չտալով։

Մենք բարեհամբույր հրաժեշտ տվեցինք ու հեռացանք։

Ճանապարհին մտածում էի՝ ի՞նչն է մարդկանց մի մասին հասցնում այսպիսի մոլեռանդ նիկոլապաշտության։ Ի՞նչն է ստիպում մարդուն հրաժարվել բանավեճից, լսելու կարողությունից, նույնիսկ սեփական արժանապատվությանը հարիր զսպվածությունից։

Պատասխան չունեի։

Մինչև քիչ անց մեզ ասացին, որ այդ «հորեղբայրը», ամենայն հավանականությամբ, ՔՊ-ական պատգամավոր Հայկ Կոնջորյանի աներն է։

Անկեղծ ասած՝ ուրախացա։ Եթե դա ճիշտ է, ապա շատ բան իր տեղն է ընկնում։ Հասկանում ես մոտիվացիան։ Հասկանում ես անձնական շահի, կապերի, համակարգային կախվածությունների այն շղթան, որը հաճախ ներկայացվում է որպես «գաղափարական հավատարմություն»։

Հենց սա է այսօրվա նիկոլապաշտության ամենաբնորոշ ողբերգությունը: Այն վաղուց է դադարել գաղափար լինելուց և, ըստ էության, վեր է ածվել անձնական շահի պաշտպանության բնազդի»:

դիտվել է 261 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ Հանգստանալ չկա՛, նահաջն չկա՛․․․ Քոչարյանն ու Սամվել Կարապետյանը «ռադ են անում» Նիկոլին (video) Գեղանուշի դպրոցականները` ԶՊՄԿ-ում էին (video) Անչափահաս աղջկա նկատմամբ բռնի գործողություն կատարած 4 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական վերդիկտ «Ռադ ենք անելու քեզ, Նիկո՛լ, հերի՛ք եղավ»․ Սամվել Կարապետյան (video) Երևանի աղտոտված օդն իշխանությունների անգործության հետևանք է. Մեսրոպ Մանուկյան 2 զրո ավելի է գրվել ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի աները Էրեբունիում հարձակվել է Արման Թաթոյանի թիմի վրա. Դավիթ Անանյան Ինչու է Փաշինյանը գուրգուրում Էրդողանի գիրքը Ռուբիոն հարցականի տակ է դրել ՆԱՏՕ-ի գոյության իմաստը Ռոբերտ Քոչարյանը «ձեռքի ուժ է կպնում» 7 տարեկան արթիկցի տղայի հետ (video) Որևէ խուզարկություն կամ ձերբակալություն չի կարող փոխել մեր քաղաքական օրակարգը․ «Հայաստան» դաշինք Ռուսաստանի պաշտոնյաները վտանգավոր հայտարարություններ են անում․ գին ենք վճարելու․ Ռոբերտ Քոչարյան (video) «Դուք լսե՛ք Սուրեն Պապիկյանի լկտիության մասին»․ Իշխան Սաղաթելյան (video) Երմակը գրավի դիմաց ազատ կարձակվի Հորմուզի նեղուցի շրջափակման պատասխանատուն ԱՄՆ-ն է. Աբբաս Արաղչի Ինչ են քննարկել «Հրապարակ». Եկեղեցու թեմայի վրա վետո են դրել Վիճակագրություն, որից սարսափում է Փաշինյանը (video) Գավառում բախվել են «ՎԱԶ 2121»-ն ու «Infinity»-ն Սամվել Կարապետյանը փակագծեր բացեց՝ ինչ սարսափելի բացահայտումներ են անելու Փաշինյանից (video) Թող լա՛վ լսեն Նիկոլն ու իր ՔՊ-ականները․ հենց այդ օրը պատասխան են տալու․ Քրիստինե Վարդանյան (video) Հայաստանը մերն է, մեր սերն է, մեր տունն է․ Ռոբերտ Քոչարյան (video) ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորումը վկայում է Բաքվի՝ Հարավային Կովկասի զարգացման ձգտման մասին Կդադարեցվի էլեկտրամատակարարումը․ հասցեներ Վթարների պատճառով 5, 15, 31 համարի ավտոբուսները խցանման մեջ են, կլինեն որոշակի ուշացումներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am