Սահմանամերձ զորամասերում նախընտրական շրջանում առատ գումարներ են բաժանվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հունիսի 7-ի ընտրություններին ընդառաջ սահմանամերձ զորամասերում ծառայող զինծառայողներին և աշխատակիցներին տարբեր դրամական վճարներ են տրամադրվում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ վերջին երկու ամիսներին արդեն իսկ իրականացվող այդ վճարումները նախատեսվում է շարունակել մինչև 2026 թվականի հունիսը։

Խոսքը աշխատավարձերի հավելավճարների, պարգևավճարների կամ այլ ձևաչափով տրամադրվող գումարների մասին է։ Ուշագրավ է, որ այս ամենը տեղի է ունենում նախընտրական շրջանում, երբ պետական համակարգում ցանկացած լայնածավալ ֆինանսական բաշխում բնականաբար առաջացնում է քաղաքական նպատակահարմարության և հնարավոր ընտրական ազդեցության վերաբերյալ հարցեր։

«Ժողովուրդ» օրաթերթը թեմայի վերաբերյալ պարզաբանում էր խնդրել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանից՝ հասկանալու համար՝

ի՞նչ բնույթի վճարների մասին է խոսքը (հավելավճար, պարգևավճար, մեկանգամյա խրախուսում և այլն),
ի՞նչ իրավական ակտերով կամ ծրագրերով են դրանք սահմանված,
արդյո՞ք դրանք պայմանավորված են ծառայության վայրով (սահմանամերձ գոտի), ռիսկայնությամբ կամ այլ գործոններով,
և ի՞նչ ժամանակահատվածում է նախատեսվում դրանց տրամադրումը։

ՊՆ-ից ստացված պատասխանը, սակայն, ոչ թե փարատում է կասկածները, այլ ավելի է խորացնում դրանք։ Նախարարությունից հայտնել են․«Ի պատասխան Ձեր կողմից 04.05.2026թ. ՀՀ պաշտպանության նախարարին հասցեագրված հարցման՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ ՊՆ համակարգի սահմանամերձ զորամասերի զինծառայողների և աշխատակիցների ամսական աշխատավարձերի (դրամական ապահովությունների) չափերն իրարից տարբեր են՝ կապված նրանց զբաղեցրած պաշտոնից (պաշտոնի խմբից), ատեստավորման արդյունքներով ստացված գնահատականից (գերազանց, լավ, բավարար), ինչպես նաև ՀՀ կառավարության 03.07.2014թ. N 712-Ն որոշման համաձայն տվյալ ամսում ծառայության առանձնահատուկ պայման(ներ)ի համար տրամադրվող հավելումների գործակցից կամ բացարձակ չափ(եր)ից և այդ պայման(ներ)ում ընդգրկված օրերի քանակից։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ մարտական հերթապահություն իրականացնող և հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներին համապատասխան հավելումներով վարձատրության վերաբերյալ տեղեկատվությունը ենթակա չէ հանրայնացման, և հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի պահանջները՝ այդ մասով տեղեկատվության տրամադրումը մերժվում է»։

Այսինքն՝ ՊՆ-ն ընդունում է, որ սահմանամերձ զորամասերում աշխատավարձերի և դրամական ապահովության չափերը կարող են տարբեր լինել՝ կախված պաշտոնից, ատեստավորման արդյունքներից, ծառայության առանձնահատուկ պայմաններից և այդ պայմաններում ընդգրկված օրերի քանակից։ Սակայն նախարարությունը չի բացահայտում հիմնականը՝ ինչ վճարումներ են իրականացվում հիմա, ինչ ժամկետով են նախատեսված, ինչ չափորոշիչներով են ընտրվում շահառուները, և արդյոք դրանք վերաբերում են հենց սահմանամերձ ծառայությանը։

ՊՆ-ն մերժել է տրամադրել մարտական հերթապահություն իրականացնող և հատուկ նշանակության ստորաբաժանումների հավելումներով վարձատրության մասին տեղեկությունը՝ այն համարելով չհանրայնացվող։ Սակայն այստեղ է խնդիրը․ հանրությունը կարող է չիմանալ ռազմական կամ օպերատիվ նշանակության տվյալներ, բայց իրավունք ունի իմանալու, թե պետական միջոցներն ինչ սկզբունքով են բաշխվում, հատկապես երբ խոսքը սահմանում ծառայող մարդկանց սոցիալական երաշխիքների մասին է, իսկ ժամանակահատվածը՝ նախընտրական»։



դիտվել է 95 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ Ինչ կտա Թուրքիայի որոշումը «Հրապարակ»․ Հերթական փարթին՝ Երևանի սրտում․ ո՞ր գործարարներն են հովանավորները «Հրապարակ»․ ՔՊ-ում ահռելի ֆինանսական միջոցներ են ծախսում նախընտրական քարոզչության վրա Սահմանամերձ զորամասերում նախընտրական շրջանում առատ գումարներ են բաժանվում. «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Ինչ է սպասվում հունիսի 7-ից հետո ԿԸՀ-ն հրապարակել է կուսակցությունների հաշվետվությունները. «Ժողովուրդ» ԿԳՄՍ և Առողջապահության նախարարությունները նախազգուշացում են ստացել. փաստաթուղթ. «Ժողովուրդ» Որ ոչ մի պատ չմնա առանց Նիկոլ Փաշինյանի նկարի. «Փաստ» Սոցիալական ծախսերի շրջանակը կընդլայնվի. փոփոխություններ Հարկային օրենսգրքում. «Փաստ» Իշխանությանը բովանդակություն պետք չէ. «Փաստ» Սլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանը Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր – 2026» բազմազգ զորավարժությունները Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԵԽԽՎ հայտարարությունը պետք է անդրադառնար Եկեղեցու նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին Քուվեյթը Պարսից ծոցում հարձակվել է իրանական նավի վրա և ձերբակալել Իրանի 4 քաղաքացու․ Արաղչի Արտակարգ դեպք․ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը բախվել է գնացքին Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել Բելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են 143 օր անց․ Բարսելոնայի պաշտպանն ապաքինվել է վնասվածքից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am