Թանկացումները կշարունակվեն. ևս 40 ապրանքի գին կբարձրանա

«Փաստ» օրաթերթը գրում է. «Թանկացումները շարունակվելու են, քանի որ 800 անուն ապրանքի մաքսազերծման դրույքաչափերը բարձրանալու են մինչև 2020 թվականը: Այս մասին «Փաստ»–ի հետ զրույցում ասաց Սպառողների խորհրդատվության կենտրոն ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը: «Այս տարվա ընթացքում մոտ 40 անուն ապրանքի գին կբարձրանա։ Դրանք առաջնահերթ ապրանքներն են, օրինակ՝ թռչնամիս, վառելիք և այլն, որոնք ներկրվում են երրորդ երկրներից, դրանց տոկոսադրույքները բարձրացել են: Երրորդ երկրի ապրանքն ավելի որակով է, բայց այն ավելի թանկ կնստի, քան ԵԱՏՄ անդամ երկրից ներկրելու դեպքում։ ԵԱՏՄ անդամ դառնալը քաղաքական որոշում էր, որովհետև տնտեսապես մեզ որևէ բան չտվեց։ Նույն Վրաստանն ու Ադրբեջանը, որ ԵԱՏՄ անդամ չեն, այդ շուկայում իրենց ավելի լավ են զգում, քան մենք։ Ռուսաստանում վրացական խմիչքներն ավելի շատ են, քան հայկական»,– նկատեց Չիլինգարյանը: Նաև հավելեց, որ սպառողը ԵԱՏՄ անդամ դառնալով չի շահել: «Ակցիզային հարկի բարձրացման հետևանքով արդեն թանկացել է գազը, որը ՀՀ–ում ամենաամատչելի վառելիքն էր: Այս թանկացումները ԵԱՏՄ անդամ դառնալու հետևանք են: Ասում են՝ հավասարեցնում են ԵԱՏՄ անդամ երկրների ակցիզային հարկի հետ, սակայն Բելառուսում, Ղազախստանում և այլն, հասարակության կենսամակարդակը բարձր է ՀՀ–ի համեմատ. չի կարելի համեմատել այն դեպքում, երբ մեր աշխատավարձերը, թոշակները, նպաստներն ավելի ցածր են»,– ընդգծեց Չիլինգարյանը: Նա նաև հիշեցրեց, որ գնաճն ավելի վաղ է սկսվել: Առաջինը թանկացավ կարագը, հետո՝ մսամթերքը: Ըստ Չիլինգարյանի՝ կարագի թանկացման պատճառաբանությունը միջազգային շուկայում գների բարձրացումն էր, փոխարենը գտնում է, որ մսի թանկացումից խուսափելու միջոց եղել է: «Տավարի միսը թանկացավ 15–20%–ով, և իշխանությունները մեկնաբանեցին, որ երաշտ է եղել ու անասնակերն է թանկացել: Սակայն նաև արտահանում է եղել՝ հունիսից–սեպտեմբեր 2000 գլխաքանակ խոշոր և միջին եղջերավոր անասուններ են արտահանվել արաբական երկրներ: Արտահանումը լավ բան է, սակայն պետք է այնպես կազմակերպել, որ քո քաղաքացու վրա բացասական ազդեցություն չունենա»,– նշեց նա: Մեր զրուցակիցը նաև փաստեց, որ սեղմված գազի, բենզինի, դիզվառելիքի հարկի բարձրացումը բերելու է մնացած ապրանքների շղթայական թանկացման: «Ավտոմեքենաների ներկրման գները ևս կբարձրանան: 500–1000 մեքենա չի ներկրվում, տարեկան 30 հազար է ներկրվում, և հիմնականում՝ 3–րդ երկրներից»,– ասաց նա: Ըստ վիճակագրության՝ 2017 թվականի դեկտեմբերին գնաճը 1,5% է կազմել: Կարեն Չիլինգարյանի խոսքով, սակայն, ցածր թիվը ցույց են տալիս խորամանկ հաշվարկով: «Միջին գնաճ են բերում ու ասում՝ գնաճ չկա, բայց նրա հաշվին, որ էժանացնում են կենցաղային այնպիսի ապրանքներ, որոնք տարին մեկ անգամ են գնում, բայց մարդիկ հիմնականում օգտագործում են առաջին անհրաժեշտության ապրանքներ, որոնք էլ թանկացել են»,– մեկնաբանեց Սպառողների խորհրդատվության կենտրոն ՀԿ նախագահը: Թանկացումների հարցով Ազգային ժողովում խորհրդարանական լսումներ տեղի կունենան: Կարեն Չիլինգարյանն, այդուհանդերձ, չի կարծում, թե սպառողական շուկայում էական գնային փոփոխություններ կլինեն: «Հնարավոր է ինչ–որ քայլեր անեն՝ կոսմետիկ փոփոխություններ լինեն: Այդ հարկատեսակների բարձրացումը պարտադրված է, հնարավոր չէ այդ կողմից զսպել գնաճը: Տնտեսվարողն էլ, եթե նման պարագայում իր արտադրանքն էժանացնի, շահույթ չի ստանա: Դժվար է կանխատեսում անել»,– եզրափակեց նա: Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am