Արտառոց ոչինչ չկա, դպրոցական հրմշտոց է եղել. պարզապես այս աղմուկն ինչ-որ մեկին պետք էր, քանի որ ես եմ ընտրվել տնօրեն. Կարբիի դպրոցի տնօրեն

Դպրոցական հրմշտոց է եղել երեխաների մեջ, արտառոց ոչ մի բան չկա, ես ձեզ հավաստիացնում եմ, Aysor.am-ի հետ զրույցում, անդրադառնալով հրապարակմանը, թե 12-ամյա տղան դպրոցի 7-րդ դասարանի աշակերտների կողմից պարբերաբար բռնության է ենթարկվում, ասաց Կարբի գյուղի Վահան Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Ժաննա Ավետիսյանը։

Նա նշեց, որ այդ տարիքին բնորոշ է, վեճեր լինում են դպրոցականների մեջ, սակայն դրանք որևէ լուրջ հետևանք չունեն. «Այս պատմությունից ինչ-որ մեկը ցանկացավ որևէ բան քաղել՝ տնօրենի ընտրություն, այս կողմ, այն կողմ... շատ չերկարացնեմ։ Երեխան, որի մասին խոսվում է, այո՛, այդ վեճի մեջ եղել է, սակայն այդ երեխայի ծնողները չեն բողոքել, լուրջ բան չի եղել։ Կարող եք երեխայի ծնողների հետ էլ խոսել, համոզվել։ Երեխան մշտապես մեր ուշադրության կենտրոնում է, նա փոքր խնդիրներ ունի, բժիշկների հսկողության տակ է»։

Տնօրենը պարզաբանեց, որ հրմշտոցը տեղի է ունեցել դասամիջոցին. «Երեխան խնդիր ունի, գլխապտույտներ է ունենում։ Ծնողներն էլ ասում են՝ էս ինչ սարքին մեր գլխին։ Ուղղակի մարդ կա, որին այս ամենը ձեռնտու է։ Ես եմ ընտրվել տնօրեն ու սա սպասելի էր։ Հակառակորդը լուրջ պաշտոնյայի կին է, ամուսնու պաշտոնը չարաշահելով՝ այսպիսի բաներ է անում իմ դեմ։ Սա առաջին դեպքը չէ, մի քանի օր առաջ էլ ուրիշ բան սարքեց իմ դեմ։ Ինքը մեր դպրոցի ուսուցչուհի է եղել, որ չընտրվեց տնօրեն, ամոթից չուզեց էլ գալ դպրոց։ Համենայնդեպս, ես պատրաստ եմ դիմակայել շատ լուրջ բաների։ Կարող եք գալ գյուղ ու հարցնել իմ մասին, մեր դպրոցի մասին էլ։ Ես փայլուն հաղթահարել եմ ատեստացիան, նախարարի մոտ էլ անցել եմ։ 6 տարի եղել եմ դպրոցի տնօրեն, այս դպրոցի անունը եղել է լավագույնների մեջ»։

Aysor.am-ի հետ զրույցում 12-ամյա երեխայի մայրը՝ Մարիամը, նշեց, որ փոքր հրմշտոցից մեծ բան են սարքել. «Վայ, այ ձեր ցավը տանեմ, ի՞նչ է եղել, ուղղակի դպրոցական հրմշտոց է։ Իմ երեխան ծնված օրվանից ունի գլխին դուրս աճած մի փոքր անոթ, հրմշտոցի ժամանակ հարվածը կպել է այդ մասին, երեխան ուշագնաց է եղել։ Երեխային տարել ենք հիվանդանոց, որպեսզի հասկանանք պատճառը։ Էս դպրոցական հրմշտոցն էս ի՞նչ են սարքել»։

Հիշեցնենք՝ Shamshyan-ը գրել էր, որ մայիսի 11-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Տեղեկություններ են ստացվել, որ մարզի բնակիչ 12-ամյա տղան Կարբի գյուղի Վահան Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանի աշակերտների կողմից պարբերաբար բռնության է ենթարկվում։

դիտվել է 159 անգամ
Լրահոս
Նիկո՛լ, ուրա՞ արա 20 մլն եվրոն. Ստեփան Սամվելյան (video) «Դու ամոթ ունե՞ս, այ տգե՜տ»․ Արամ Սարգսյանը փաստերով մերկացրեց Նիկոլի խայտառակությունը (video) Փաշինյանը շարունակում է «քշել» այսպես ասած թալանի թեման՝ բարոյապես մաշելով իր իսկ ընտրազանգվածին. քաղաքագետ Ապարանում ուսուցիչներն ու աշակերտները դասի ժամին եկել են ՔՊ քարոզարշավին Արտառոց ոչինչ չկա, դպրոցական հրմշտոց է եղել. պարզապես այս աղմուկն ինչ-որ մեկին պետք էր, քանի որ ես եմ ընտրվել տնօրեն. Կարբիի դպրոցի տնօրեն Մեծ ծեծկռտուք Արարատում՝ 15 հոգու մասնակցությամբ, հայտնաբերվել են արնանման հետքերով ավտոմեքենաներ Էլեկտրաէներգիայի անջատումներ «Վարչական ռեսուրսի չարաշահում». «Հայաստան» դաշինքը չի կարողանա այսօր հանդիպել թալինցիների հետ, Փաշինյանն է այսօր այնտեղ ՔՊ-ի խայտառակ ընտրախախտումների մասին․․․ (video) Սիսիանում 12-ամյա տղայի նկատմամբ խուլիգանության դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Փաշինյան, եթե ասում ես ռուսներն են մեղավոր՝ դու՛ պայքարիր Արցախի համար Գտնվում եմ ինձ անծանոթ անձի կողմից հետապնդումների և անձնական բնույթի սպառնալիքների ներքո Աննախադեպ ընտրություն Ալիևն ասել է, թե իբր մենք «հոգեբույժների, հոգեբանների և բժիշկների կողմից» պետք է ուսումնասիրվենք «Հրապարակ». Երեւանը ՔՊ է մերժում «Ինչ ասի պտի անեմ» կամ պետության եւ իշխող կուսակցության նույնացում Կայծակնային ձերբակալություն՝ ռեժիմի պարագլխին «ս» ասելու համար (video) Գրկախառնություններ, համբույրներ․ Ռոբերտ Քոչարյանը՝ Մալաթիա-Սեբաստիայում (video) Թրամփը ակնարկել է, որ Վենեսուելան կարող է դառնալ ԱՄՆ 51-րդ նահանգը Վրաստանում անհայտ անձինք եկեղեցուց դուրս են բերել հայ առաքելական և ուղղափառ սրբապատկերներ ու նետել աղբամանի մոտ Բացառիկ մանրամասներ՝ Ռոբերտ Քոչարյան-Քըրք Քըրքորյան հանդիպումից (video) Հայաստանը և Թուրքիան պատրաստվում են ուղիղ առևտրի մեկնարկին Էջմիածնի «թանկարժեք» փոսերը. հիմնանորոգումից մեկ տարի չանցած` ճանապարհը վերանորոգման կարիք ունի «Հետք» Էդ պրոբլեմը չե՛ք ունենալու․ Ռոբերտ Քոչարյանը՝ քաղաքացուն (video) Իրանի դեմ պատերազմի ազդեցությանը ՀՀ-ում առնչվում եք խանութ մտնելիս՝ տեսնելով թանկացող ապրանքները. Գեղամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am