Գտնվում եմ ինձ անծանոթ անձի կողմից հետապնդումների և անձնական բնույթի սպառնալիքների ներքո

 Հարգելի ԱԱԾ, ՀՀ ներքին գործերի նախարարություն և ՀՀ գլխավոր դատախազություն,


Սույն գրառումս հաղորդում է հանցագործության մասին։

Արդեն տևական ժամանակ է՝ գտնվում եմ ինձ անծանոթ անձի կողմից հետապնդումների և անձնական բնույթի սպառնալիքների ներքո։

Դրանք հատկապես ակտիվանում են իմ յուրաքանչյուր հանրային հարցազրույցներից հետո։

Մասնավորապես, ավելի քան մեկ տարի է, ինչ նշված անձն անդադար բացում է տարբեր օգտահաշիվներ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, այդ հաշիվներից ինձ ուղարկում է նամակներ իմ հանրային ակտիվության վերաբերյալ, ինձ հետ կապված հրապարակումների տակ գրում է մեկնաբանություններ, որոնք ակնհայտորեն պարունակում են սպառնալիք։

Օրինակ՝ գրառումներից մի քանիսն ունի հետևյալ բովանդակությունը․ «Ես կարող եմ նաև ուրիշ ճանապարհով սա անել, բայց չեմ ցանկանում Ձեզ նեղություն տալ»։ Մեկ այլ դեպքում գրել է․ «Ես Ձեզ ցույց տվեցի, որ, եթե ցանկանամ, կարող եմ Ձեզ նեղություն տալ, փառք Աստծո, ունեմ այդ հնարավորությունը, բայց դա ամենատհաճ բանն է…» կամ «թե հակառակը՝ կոպիտ վարվեմ Ձեզ հետ, ստիպեմ, խեղդեմ?», «խառնված էիք․․․հասկացաք, որ դամագացա եմ լինելու» և այլն։ Ես տևական ժամանակ է, ինչ արգելափակում եմ այդ օգտահաշիվները, որոնցից նա անընդհատ սպառնում է, թե որքան էլ արգելափակեմ, միևնույնն է՝ շարունակելու է հետապնդել ինձ, այսինքն՝ կարող է բացել անթիվ օգտահաշիվներ (կից սքրինշոթում դա ներկայացված է)։

Վերջին շրջանում հետապնդումները տեղի են ունենում նաև սոցիալական մեդիայից դուրս՝ իմ հարցազրույցներից անմիջապես հետո։ Օրինակ՝ մայիսի 10-ին՝ առավոտյան ժամը 11:15-ի սահմաններում, երբ ես դուրս եկա բնակարանից, տեսա, որ նա շենքի բակում ինձ է սպասում 37PC141 պետհամարանիշով «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի մեջ։ Ինձ նկատելով՝ նա դուրս եկավ մեքենայից ու դա արեց ցուցադրաբար, որպեսզի ես դա տեսնեմ։ Ես տեսանկարահանեցի ավտոմեքենան և նրան, այնուհետև արագ հեռացա այդ վայրից։ Սրանից բացի, այդ անձը մեր բակում է հայտնվում նաև երեկոյան ժամերին, երբ մութն ընկնում է, սպասում է տանից իմ դուրս գալուն կամ տուն վերադառնալուն, գրառումներ է անում դրա մասին, փորձում է քայլել իմ հետևից, ֆիզիկական անկանոն շարժումներ է անում, ու դա անում է այնպես, որ ահաբեկի կամ վախ առաջացնի։

Նշված անձի գործողություններն անօրինական հոգեկան ներգործություն են ինձ վրա, ինչպես նաև ֆիզիկական ներգործության իրական վտանգի սպառնալիք։ Բանն այն է, որ նա զուգահեռում է սոցիալական ցանցերում ինձ հետապնդելը իրական կյանքում հետապնդելու արարքների հետ։ Ընդ որում, ցույց է տալիս, որ իր քայլերում հետևողական է, այսինքն՝ սոցիալական մեդիայում նամակով սպառնում է անել կամ հետապնդել ինձ, ու հետո դա անում է իրական կյանքում։ Օրինակ, եթե գրում է, որ սպասում է ինձ շենքի տակ, հետո փաստացի հայտնվում է այդ տարածքում՝ ինձ ահաբեկելու միտումով։ Դրանով ցույց է տալիս, որ իր հետապնդումներից չեմ կարող խուսափել, նա իր սպառնալիքները կատարելու է։

Ինձ այս ամենը խիստ անհանգստություն է պատճառում։ Նշված անձը դա անում է, որպեսզի տագնապ առաջացնի ինձ մոտ, ակնհայտ հոգեկան ներգործություն է գործում իմ ու ընտանիքիս վրա, առկա են ֆիզիկական ներգործության սպառնալիքներ։

Կից ներկայացնում եմ տեսանյութը, մի քանի սքրինշոթներ նրա գրառումներից ու մեկնաբանություններից, որոնք նա գրելուց ժամեր անց արագորեն հեռացնում է, կարճ ասած՝ մաքրում է հետքերը։

Սա ակնհայտորեն կապված է իմ հանրային ու հասարակական գործունեության հետ։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ես ակտիվորեն հանրային տիրույթում քննադատում եմ ներկայիս իշխանություններին, նրանց քաղաքականությունը, զբաղվում եմ Ադրբեջանից եկող վտանգների, Ադրբեջանում պետական մակարդակով մշակվող ծրագրերի բացահայտմամբ՝ մեր հանրության համար։

Վստահ եմ՝ մեքենայի համարներով և դեմքով արագորեն կհայտնաբերեք սույն անձին և կպարզեք, թե ինչու և ինչ հանգամանքներում է նա սկսել ինձ հետապնդել և սպառնալ՝ սկզբում սոցցանցային տիրույթում, իսկ հիմա արդեն՝ իրական կյանքում՝ ֆիզիկապես ու հոգեպես։

Հույս ունեմ՝ արագորեն կբացահայտվեն սույն անձի մոտիվները, իսկ իմ կյանքին ու ֆիզիկական անվտանգությանը ուղղված սպառնալիքները կվերանան, և այս անձի նման անօրինական ու վտանգավոր վարքագիծը կկանխվի։ Կսպասեմ ձեր արձագանքին՝ իմ հետագա քայլերը պլանավորելու համար։

Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը

 

դիտվել է 210 անգամ
Լրահոս
«Դու ամոթ ունե՞ս, այ տգե՜տ»․ Արամ Սարգսյանը փաստերով մերկացրեց Նիկոլի խայտառակությունը (video) Փաշինյանը շարունակում է «քշել» այսպես ասած թալանի թեման՝ բարոյապես մաշելով իր իսկ ընտրազանգվածին. քաղաքագետ Ապարանում ուսուցիչներն ու աշակերտները դասի ժամին եկել են ՔՊ քարոզարշավին Արտառոց ոչինչ չկա, դպրոցական հրմշտոց է եղել. պարզապես այս աղմուկն ինչ-որ մեկին պետք էր, քանի որ ես եմ ընտրվել տնօրեն. Կարբիի դպրոցի տնօրեն Մեծ ծեծկռտուք Արարատում՝ 15 հոգու մասնակցությամբ, հայտնաբերվել են արնանման հետքերով ավտոմեքենաներ Էլեկտրաէներգիայի անջատումներ «Վարչական ռեսուրսի չարաշահում». «Հայաստան» դաշինքը չի կարողանա այսօր հանդիպել թալինցիների հետ, Փաշինյանն է այսօր այնտեղ ՔՊ-ի խայտառակ ընտրախախտումների մասին․․․ (video) Սիսիանում 12-ամյա տղայի նկատմամբ խուլիգանության դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Փաշինյան, եթե ասում ես ռուսներն են մեղավոր՝ դու՛ պայքարիր Արցախի համար Գտնվում եմ ինձ անծանոթ անձի կողմից հետապնդումների և անձնական բնույթի սպառնալիքների ներքո Աննախադեպ ընտրություն Ալիևն ասել է, թե իբր մենք «հոգեբույժների, հոգեբանների և բժիշկների կողմից» պետք է ուսումնասիրվենք «Հրապարակ». Երեւանը ՔՊ է մերժում «Ինչ ասի պտի անեմ» կամ պետության եւ իշխող կուսակցության նույնացում Կայծակնային ձերբակալություն՝ ռեժիմի պարագլխին «ս» ասելու համար (video) Գրկախառնություններ, համբույրներ․ Ռոբերտ Քոչարյանը՝ Մալաթիա-Սեբաստիայում (video) Թրամփը ակնարկել է, որ Վենեսուելան կարող է դառնալ ԱՄՆ 51-րդ նահանգը Վրաստանում անհայտ անձինք եկեղեցուց դուրս են բերել հայ առաքելական և ուղղափառ սրբապատկերներ ու նետել աղբամանի մոտ Բացառիկ մանրամասներ՝ Ռոբերտ Քոչարյան-Քըրք Քըրքորյան հանդիպումից (video) Հայաստանը և Թուրքիան պատրաստվում են ուղիղ առևտրի մեկնարկին Էջմիածնի «թանկարժեք» փոսերը. հիմնանորոգումից մեկ տարի չանցած` ճանապարհը վերանորոգման կարիք ունի «Հետք» Էդ պրոբլեմը չե՛ք ունենալու․ Ռոբերտ Քոչարյանը՝ քաղաքացուն (video) Իրանի դեմ պատերազմի ազդեցությանը ՀՀ-ում առնչվում եք խանութ մտնելիս՝ տեսնելով թանկացող ապրանքները. Գեղամյան Արևմուտքը անազնիվ մեթոդներով ստիպում է չգնել ռուսական նավթը. Լավրով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am