Վարչապետը թանկացած ապրանքների այլընտրանք է առաջարկում

Կառավարությունը քննարկում է դիզվառելիքի գնի փոփոխության հետևանքով գյուղատնտեսության ոլորտում դրա սուբսիդավորման հարցը, այս մասին այսօր ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:«Ամեն ինչ համեմատության մեջ է, մեր օֆիցիալ գնաճը 2.6 տոկոս է: Գնաճը այսպես հաշվել, թե այնպես, կա բանաձև, որպեսզի չասեք՝ մի ապրանքը թանկացնում եք, մյուսն էժանացնում: Դիզելային վառելիքի ակցիզային հարկը մենք նվազեցրել ենք, կիրառում ենք ավելացված արժեքի հարկ: Դիզվառելիքը հիմնականում օգտագործում են բիզնեսի համար: Բիզնեսը, որն ԱԱՀ է վճարում, դիզելային վառելիքի այս նոր սակագնից շահում է: Միակ տեղը, որտեղ դիզելային վառելիքի նոր սակագինը կարող է բեռ հանդիսանալ` գյուղատնտեսությունն է: Գյուղնախարարությունը հաշվարկ է կատարել, որ եթե նույնիսկ հետագայում ակցիզային հարկի հետևանքով դիզելային վառելիքի տատանումները չլինեն, տարբեր ապրանքատեսակների գինը 1-4 դրամով ավելանալու է, որպեսզի իրենք փոխհատուցեն: Մենք քննարկում ենք տարբերակներ, որպեսզի սուբսիդավորենք` կամ մուտքի վրա, կամ մթերման ժամանակ: Տեսնենք շուկան, ինչպես է արձագանքում դրան», - ասաց Կարեն Կարապետյանը: Անդրադառնալով բենզինի գնին նա նշեց` այն թանկացել է 20 դրամով: Նրա խոսքով՝ բենզին օգտագործողն ունի այլընտրանք՝ թող գազ օգտագործի: «Լավ չէ, որ գազի գինը թանկացել է, լավ կլիներ մնար նույնը, բայց 190-ից 220 գինը նոր մարտահրավեր չէ շուկայում, նախկինում այս գներով աշխատել ենք և էժանացրել ենք այն ժամանակ, երբ այդ հնարավորությունն ունեցել ենք»,- ասաց նա: «Ելք» խմբակցության պատգամավոր  Արարատ Միրզոյանը հակադարձեց վարչապետին, ասելով,  որ թանկացել են այնպիսի առաջնային ապրանքներ, ինչպիսին են՝ կարագը, կարտոֆիլը և այլն։ Կարեն Կարապետյանը նշեց` Հայաստանում գնաճը պաշտոնապես 2,6% է, Վրաստանում` 6,7% Ադրբեջանում`  7,9% :

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am