Ասֆալտը նախկինների դեպքում ընտրակաշառք էր, իսկ ՔՊ-ի դեպքում՝ զարգացում. փաստեր. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախընտրական շրջանում Հայաստանում կրկին ակտիվանում է հին ու ծանոթ մեխանիզմը․ տարիներով չլուծված համայնքային խնդիրները հանկարծ դառնում են իշխանության «ուրախալի լուրեր»։ Եթե նախկինում ընտրություններից առաջ ասֆալտ փռելը, շինարարական աշխատանքներ խոստանալը կամ համայնքային խնդիրներ լուծելու հայտարարությունները դիտարկվում էին որպես ընտրողի վրա ազդելու գործիք, ապա այսօր նույն ձեռագիրը նկատվում է արդեն ՔՊ-ի իշխանության օրոք։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, դիմելով վարդենիսցիներին, գրել է․

«Սիրելի՛ վարդենիսցիներ, ևս մեկ ուրախալի լուր ունեմ հայտնելու։

Կայացել է Ծովակ-Վարդենիս 9 կմ ընդհանուր երկարությամբ ավտոճանապարհի հիմնանորոգման մրցույթը։

Ծրագրով նախատեսվում է իրականացնել մայթերի և ջրահեռացման համակարգերի կառուցման, ճանապարհի հիմքի, ինչպես նաև երկշերտ ասֆալտբետոնյա ծածկի տեղադրման աշխատանքներ։
Ծրագրի ավարտին կիրականացվի նաև ճանապարհային նշանների տեղադրման և գծանշման աշխատանքներ։

Այս ճանապարհը տարիներ շարունակ եղել է վարդենիսցիների ամենասպասված ու ամենակարևոր խնդիրներից մեկը…

Մենք շարունակում ենք հետևողական աշխատել, որպեսզի խաղաղ ու կայուն պայմաններում զարգացնենք պետությունն ու մեր համայնքները»։

Առաջին հայացքից՝ սովորական ճանապարհաշինական ծրագրի մեկնարկ է, բայց նման մրցույթներ ամսվա ընթացքում շատ են հայտարարվում՝ առանց ամպագոռգոռ գովազդի։ Նախընտրական շրջանում նման հայտարարությունները քաղաքական ենթատեքստից զրկված դիտարկել հնարավոր չէ։ Հատկապես, երբ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ինքն է ընդգծում, որ ճանապարհը «տարիներ շարունակ» եղել է վարդենիսցիների ամենասպասված խնդիրներից մեկը։

Այս ֆոնին ուշագրավ է հիշել Գյումրիի դեպքը։ Մարտուն Գրիգորյանի հորը նախորդ տարի Գյումրիում ձերբակալեցին փողոցում «շեբեն» լցնելու համար։ Նրա ընտանիքի շուրջ իշխանական և մերձիշխանական դաշտում ամիսներ շարունակ շրջանառվում էին մեղադրանքներ, թե ընտրություններից առաջ «շիբին» է բաժանվել կամ ասֆալտապատման խոստումներ են հնչել։ Գրիգորյանն էլ հրապարակային պնդել էր, որ փորձ է արվել իրեն վարկաբեկել՝ «ընտրակաշառք բաժնողի» պիտակ կպցնելով։

Ստացվում է հետաքրքիր հակասություն․ երբ նման խոստումների կամ շինարարական աշխատանքների մասին խոսվում էր ընդդիմադիրների կամ նախկինների համատեքստում, իշխանական քարոզչությունը դա ներկայացնում էր որպես ընտրակաշառքի, վարչական ազդեցության կամ ընտրողի կամքի վրա ազդելու փորձ։ Իսկ երբ նույն տրամաբանությամբ՝ ընտրություններից առաջ, պետական պաշտոնյան «ուրախալի լուր» է հայտնում տարիներով չլուծված ճանապարհի մասին, դա արդեն մատուցվում է որպես «համայնքների զարգացում»։

Խնդիրը ճանապարհի հիմնանորոգումը չէ։ Վարդենիսն ու Ծովակը պետք է ունենան անվտանգ և բարեկարգ ճանապարհ։ Խնդիրն այն է, թե ինչու է պետական ծրագիրը նախընտրական շրջանում ներկայացվում քաղաքական շնորհի լեզվով։ Եթե ճանապարհը հարկատուի գումարով իրականացվող պետական պարտավորություն է, ապա այն չպետք է դառնա ՔՊ-ի նախընտրական իմիջի մաս։

ՔՊ-ն տարիներ շարունակ խոստացել էր մերժել հին ընտրական մշակույթը։ Բայց այսօր տեսնում ենք նույն գործիքը՝ ասֆալտ, պետական ռեսուրս, պաշտոնական հայտարարություն և ընտրություններից առաջ «ուրախալի լուրեր» ու ընդդիմադիրների շտաբներից ձերբակալություններ։ Միայն դերակատարներն են փոխվել»։

 

դիտվել է 74 անգամ
Լրահոս
Սրանից լավ առիթ չի լինելու. Կճոյանը նոր «սխոդկա է» արել․ «Իրավունք» ՔՊ-ում լայվի «մարաթոն» է հայտարարված. «Հրապարակ» «Գորիսը ես իմ վրա եմ վերցնում». ինչ է խոստացել Գորիսի քաղաքապետը. «Իրավունք» Իշխանությունն աշխատում է ընդդիմադիր հանձնաժողովականների ուղղությամբ. «Հրապարակ» Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը հավաք է արել. ինչ սպասել. «Ժողովուրդ» Ում ձեռքերում է առողջապահության նախարարությունը. «Ժողովուրդ» Ասֆալտը նախկինների դեպքում ընտրակաշառք էր, իսկ ՔՊ-ի դեպքում՝ զարգացում. փաստեր. «Ժողովուրդ» Էկոպարեկային ծառայության պետի միլիոնները, վարկերն ու քաղաքական կարիերան. «Ժողովուրդ» Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am