Կունենա՞նք Հայ մարդու պետություն, թե՞ մեր երկրից կմնա «դեղին պլաստմասսե զնաչոկը»

Այսօր Հայաստանում մարդիկ կարծես բաժանվել են երկու խմբի։ Դատեք ինքներդ...Հայաստանի քաղաքացիների բացարձակ մեծամասնության համար մեր երկրի խորհրդանիշներն են Արարատ լեռը և Հայ Առաքելական Եկեղեցին, հերոս Մոնթե Մելքոնյանը և «Նեմեսիս» գործողության մարտիկները, Ստեփանակերտն ու Շուշին, իրենց կյանքը զոհաբերած և Եռաբլուրում հանգչող հազարավոր մեր եղբայրները, հայ ժողովրդի պատմական ուղին, մեր հաղթանակների ու ցավերի հիշողությունը։


Մեծամասնության համար Հայաստանի խորհրդանիշը Պատիվն ու Արժանապատվությունն են, Մշակույթն ու Պատմությունը։
Իսկ ոմանց համար Հայաստանի խորհրդանիշ է դարձել ինչ որ դեղին, էժան պլաստմասսայի կտորը, որի վրա կտրտված է մեր երկրի ուրվագիծը։

Հենց այս երկու պատկերացումների միջև էլ այսօր ընթանում է հիմնական նախընտրական պայքարը։
Պետք է հասկանալ, որ երկրում այսօր ընթանում է սրտի եւ ուղեղի պայքարն` ընդդեմ ստամոքսի։

Ընդդիմությունը դիմում է մարդկանց բանականությանը և առողջ մտածողությանը, իսկ իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, խաղում է մարդու ամենացածր բնազդների վրա՝ անընդհատ հրահրելով բախումներ և լարվածություն մարդկանց միջև։
Բայց նույնիսկ դա ամենակարևորը չէ։ Ամենակարևորն այն է, որ Փաշինյանն ու նրա թիմը վստահ են՝ խաղաղության մասին անվերջ ստերով, պատերազմով մարդկանց մշտական շանտաժով և երկրի ներսում քաղաքական հիստերիայի անընդհատ սրմամբ կարող են իրենց կողմը գրավել հասարակ մարդկանց։ Փաստացի նրանք մարդկանց համարում են անգիտակից մանկուրտներ։
Բայց նրանք սխալվում են։ Հայ ժողովուրդը հիշողությունն ու առողջ բանականությունը կորցրած խելագար մանկուրտներից բաղկացած ամբոխ չէ։

Եվս մեկ անգամ արձանագրենք՝ ընտրությունների արդյունքից կախված է լինելու հետևյալը. Կունենա՞նք արդյոք Հայ մարդու պետություն, թե՞ մեր երկրից շատ արագ կմնա ընդամենը «դեղին պլաստմասսե զնաչոկը»՝ «արևմտյան Ադրբեջանում» բնակվող ադրբեջանցու գրպանում։

Արման Աբովյան

 

դիտվել է 77 անգամ
Լրահոս
Եթե մի երեխայից թաքուն բան ասեին, մյուսը կխռովեր, մենք էս ի՜նչ դառանք․․․ Սյունեցիները Փաշինյանին իր տեղն են ցույց տվել․ Ռուզան Ստեփանյան (video) «Հատուկ ռազմական գործողությունը» շարունակվում է․ ՌԴ ՊՆ-ն վերահաստեց Տաթևիկ Հայրապետյանը հաղորդում է ներկայացրել իրեն հետապնդելու և սպառնալու վերաբերյալ․ լուսանկարներ Հորմուզի նեղուցի շարունակական շրջափակումը մեծ ճնշում է գործադրում համաշխարհային տնտեսության և էներգետիկ անվտանգnւթյան վրա. Ֆիդան «Մակրոնը հանցագործ բանդայի ներկայացուցիչ է»․ Երվանդ Բոզոյան (video) Թրամփը պաշտոնական այցով մեկնում է Պեկին. Իրանը կլինի բանակցությունների հիմնական թեմաներից մեկը «Դուք տեսե՛ք՝ սա ինչ տիպի շիզոֆրենիկ ա»․ Արթուր Ասատրյան (Դոն Պիպո) (video) ԱՄՆ-ն և Իրանը իրականում ցանկանում են դադարեցնել պատերազմը․ Հաքան Ֆիդան ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ Շենգավիթի ոստիկանապետը մասնակցում է Փաշինյանի քարոզարշավին (video) Կունենա՞նք Հայ մարդու պետություն, թե՞ մեր երկրից կմնա «դեղին պլաստմասսե զնաչոկը» ՇՏԱՊ․ ոստիկանները քաշքշելով տարան «Նիկո՛լ, դավաճա՛ն» գոռացող քաղաքացուն (video) Դատավորը առանց քննության թողեց Սամվել Կարապետյանի պաշտպանների միջնորդությունը Ռուսաստանն այդ օրվանից անցնելու է կատաստրոֆիկ քայլերի․ Երվանդ Բոզոյան (video) Մահացու վիրուսը տարածվում է, մահվան դեպքեր կան․ ԱՀԿ-ն ահազանգում է Սամվել Կարապետյանին տնային կալանքից ազատելու միջնորդություն ներկայացվեց Լավրովը բանակցություններ կվարի Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ Տակա՛նք, դու էդ ի՞նչ ես գոռացել Մեղրիում․ պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Այո՛, զանգել եմ Պուտինին․․․ Սամվել Կարապետյան (video) Թուրքիայի 3 քաղաքացի կարող է վարակված լինել Հանտավիրուսով Իսրայելը հիաuթափված է Իրանի նկատմամբ ԱՄՆ ռшզմական ճնշման նվազեցմամբ Կռիվ Փաշինյանի ու քաղաքացու միջև․ «Դուք 5000 տղաների մահվան պատճառն եք, դուք Արցախ եք հանձնել» (video) Հատուկ ռազմական գործողությունը կարող է ավարտվել հենց որ Կիևն ու Զելենսկին կայացնեն անհրաժեշտ որոշումը. Պեսկով Թրամփի որդին պատրաստվում է կառուցել Վրաստանի ամենաբարձր շինությունը ԱՄՆ-ն բալիստիկ հրթիռներով սուզանավ է ուղարկել Եվրոպա
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am