Իսրայելը հիաuթափված է Իրանի նկատմամբ ԱՄՆ ռшզմական ճնշման նվազեցմամբ
Իսրայելի ղեկավարությունը զարմացած էր Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը թուլացնելու ԱՄՆ որոշմամբ՝ Հորմուզի նեղուցով լիարժեք նավագնացությունը վերսկսելու նպատակով։ Վաշինգտոնի այս քայլերը հիասթափություն են առաջացրել իսրայելական կառավարությունում, հայտնել է Al-Monitor պորտալը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ինչպես նշել են պորտալի զրուցակիցները, հրապարակայնորեն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարում է, որ ԱՄՆ-ը Իրանի նկատմամբ իր բոլոր քայլերը համակարգում է Իսրայելի հետ։ Սակայն, փաստացիորեն, այդ հայտարարությունները թաքցնում են երկու երկրների միջև աճող հակասությունները։ ԱՄՆ-ը նախապես չի զգուշացրել Իսրայելին Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված Իրանի նկատմամբ ռազմական ճնշման թուլացման մասին։
Al-Monitor-ի տվյալներով՝ Իսրայելի ղեկավարությունը ԱՄՆ-ի կողմից ռազմական էսկալացիա էր ակնկալում։ Վաշինգտոնի և Թեհրանի միջև ընթացող բանակցային գործընթացի ֆոնին Իսրայելի իշխանությունները վախենում են, որ ԱՄՆ-ը կկարգավորի հակամարտությունը՝ առանց հաշվի առնելու Իսրայելի շահերը և երկրորդ պլան կմղի իրանական միջուկային ու հրթիռային ծրագրերի հարցերը։ Այս կապակցությամբ Իսրայելը մտադիր է շարունակել ճնշում գործադրել ԱՄՆ-ի վրա և պնդել Իրանի հետ համապարփակ համաձայնագրի կնքումը, որը չէր սահմանափակվի միայն Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակով։
