Փաշինյանը կարող է կանգնել ու բարձրագույն կրթություն ունեցող, ադեկվատ, կայացած ցանկացած մարդու մի քանի րոպե համոզել. Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը գրում է. «Անկեղծ ասած՝ վերջին 2-3 օրերին մտքումս շարունակ պտտվում է Նիկոլ Փաշինյանի այն աբսուրդ ցնդաբանությունը, թե «էդ ինչո՞վ էր Արցախը (իրա դեպքում՝ Ղարաբաղը) մերը․ բա որ մերն էր, ինչո՞ւ էնտեղ տուն չի կառուցվել, դպրոց ու մանկապարտեղ չեն հիմնել, գործարան չի կառուցվել»։ Այս առիթով մեդիադաշտում մի քանի անդրարաձներ եղան, ու թերևս, մի քանի առանցքային թեզեր, այնուամենայնիվ, ներկայացնեմ։

Ըստ էության՝ ասվածը քաղաքական հռետորաբանության դասական մանիպուլյացիա է, որտեղ պատմական իրականությունը հատուկ իջեցվում է կենցաղային մակարդակի, իսկ Արցախի պատմական իրականությունը խոսում է ճիշտ հակառակի մասին։

Եթե որևէ տարածք դարերով տալիս է իշխանական տներ, կաթողիկոսներ, զորավարներ, կառուցվում են ձեռագրատներ, կրթական կենտրոններ, վանական համալիրներ, համալսարաններ և ինքնավար քաղաքական համակարգ, ապա այդ տարածքի հայկական պատկանելությունը քաղաքակրթական փաստ է։

Միայն Ամարասի գոյությունը, որտեղ Մեսրոպ Մաշտոցը հիմնել է առաջին հայկական դպրոցներից մեկը, բավական է այդ թեզը ջախջախելու և քարոզչական բլեֆը մերկացնելու համար։ Փաստացի Արցախում դպրոց կառուցվել է այն ժամանակ, երբ Նիկոլի սիրելի Եվրոպայի զգալի հատվածում դեռևս ֆեոդալական տրոհման նախնական փուլ էր, իսկ կրթարան հիմնելը լինելու էին դարեր անց։

Գանձասարի վանական համալիրը դարերով եղել է ոչ միայն եկեղեցի, այլ քաղաքական ու կրթական կենտրոն, ոը տվել է հայտնի հոգևորականներ, գրիչներ, դիվանագետներ, իսկ Դադիվանքը, Գտչավանքը, Երից Մանկանց վանքը միջնադարյան Հայաստանի կրթական համակարգի օղակներն էին։

Առանձին պատմություն է Շուշիի թեման (Նիկո՛լ, քո կողմից «դժգույն ու դժբախտ» պիտակավորում ստացած Շուշին, ժամանակակիցները «Կովկասի Փարիզ» էին կոչում)․ այս հրաշքը XIX դարի վերջից դարձել էր ամբողջ Կովկասի կարևորագույն հայկական մշակութային կենտրոններից մեկը, որտեղ գործում էին դպրոցներ, տպարաններ, թատրոններ, երաժշտական հաստատություններ, ազգային վարժարաններ։ Շուշին տվել է մտավորականների, հոգևորականների և ազգային գործիչների, ինչպիսիք են Մուրացանը, Լեոն, Արամ Մանուկյանը և այլք։

Սա արդեն ցույց է տալիս, որ Փաշինյանի թեզը ոչ թե պատմագիտական պնդում է, այլ քաղաքական տեխնոլոգիա։ Նրա նպատակը պատմության վերաիմաստավորումը չէ, այլ սեփական իշխանությունը երկարացնելու նպատակով պատմական ու քաղաքակրթական փաստերի արհեստական աղավաղում։

Այս տրույկի մեխանիզմը հետևյալն է․ նախ՝ ստեղծվում է պարզունակ չափանիշ, ապա այդ չափանիշով ջնջվում է հազարամյա պատմությունը, իսկ հետո հասարակությանը հրամցվում է հետևությունը, դե իսկ հանրությունը, որն ունի շատ կարճ հիշողություն և չի սիրում մտածել, առավել ևս վերլուծել, ոգևորված ծափ է տալիս և հուզված լացում Փաշինյանի ծղրտոցներից։

Հ.գ. Ի դեպ, զավեշտը կայանում է նրանում, որ Նիկոլ Փաշինյանը, փողոցում քայլելիս, կարող է կանգնել ու բարձրագույն կրթություն ունեցող, ադեկվատ, կայացած ցանկացած մարդու մի քանի րոպե համոզել, որ նա ո՛չ մանկապարտեզ է գնացել, ո՛չ դպրոց, ո՛չ կրթություն ունի ու ոչ էլ Հայրենիք: Ու, եթե տվյալ ադեկվատ մարդը կարող է նրան հակադարձել ու ասել, որ նա իրականությունից կտրված է, ապա լիքը անգրագետ ու անկիրթ մասայի վրա այս ամենն իր ազդեցությունը թողնում է»:

դիտվել է 217 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ Պուտինը Նիկոլին հստակ ասաց՝ մայիսի 27 կամ 28․․․ Երվանդ Բոզոյան (video) Եկեղեցու բարենորոգումը տեղի է ունենում հենց եկեղեցում՝ Աստծո նախախնամությամբ, ոչ թե նախընտրական ծրագրերում. Տեր Արամ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյա՛ն, դե համարձակություն ունես, Ալիևի «ատվետը» տուր․ Ագնեսա Խամոյան (video) Կդադարեցվի ջրամատակարարումը․ հասցեներ Նիկոլի համար Ջերմուկում ձայն ես հավաքում, որ ի՞նչ անես՝ թուրքին բերես քո տու՞ն․ Սաղաթելյան (video) ԵԱՏՄ-ում առևտրաշրջանառությունը 2025 թվականին գերազանցել է 95 միլիարդ դոլարը. Գալուզին Փաշինյանը Պուտինին ահավոր սխալ պատասխան տվեց․ Վարդան Օսկանյան Փաշինյանը կարող է կանգնել ու բարձրագույն կրթություն ունեցող, ադեկվատ, կայացած ցանկացած մարդու մի քանի րոպե համոզել. Արմեն Հովասափյան Իրանում Հայաստանի դեսպանն այցելել է սահմանային «Նորդուզ» անցակետ «Երբ ասում եմ, որ ներկա իշխանությունների ամեն բառ ու գործողություն ուղղվում է մեր դեմ, հենց սա նկատի ունեմ…». Տաթև Հայրապետյան Ի՞նչ կասեր Մակրոնը՝ հայ-ֆրանսիական մանկապարտեզն այս խայտառակ վիճակում տեսնելով. Մեսրոպ Մանուկյան Ձեր շեֆից ի՞նչ պետք է սովորեք, ստախոսնե՛ր․ Ռոբերտ Քոչարյան (video) Նիդեռլանդներում 12 անձի կարանտին են ուղարկել հանտավիրուսի հետ աշխատելիս սխալներ թույլ տալու համար Լիբանանի հարավում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել Շղթայական ավտովթար է եղել, անչափահաս է վիրավորվել Մայիսի 28-ին Նիկոլը մի բան է ուզում անել․․․ թոզ կփչի ու․ Ռոբերտ Քոչարյան (video) «Ալավերդի» բժշկական կենտրոնի ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել Արտերկրում ուսանող կուրսանտների համար ՊՆ-ն կվարձակալի բնակելի տարածություն. «Փաստ» Քրիստինե Վարդանյանի դիպուկ պատասխանը Ռուբեն Ռուբինյանին (video) Անմխիթար ցուցանիշներ՝ ագրարային համալսարանում. «Հրապարակ» Սպերցյանը վնասվածք է ստացել. Կրասնոդարի գլխավոր մարզիչը մանրամասներ է հայտնել Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը Սյունիքից դժգոհ ու հիասթափված են եկել. «Հրապարակ» Քաղծառայողներն էլ են ներգրավվել. «Հրապարակ» Ինչ եղանակ է սպասվում Արմավիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել են շանը մեքենային կապած վարորդին․ նա ձերբակալվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am