Խայտառակ փաստեր Շիրակի պետհամալսարանից

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը facebook-ի իր էջում գրել է. Շիրակի պետհամալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի թալանչիական գործունեության վերաբերյալ նոր փաստեր են հայտնվել...Պարզվում է,նախորդ ռեկտորից ժառանգած 500 միլիոն դրամը փոշիացնելու և գրպանելու քաղաքականության հիմքերը դրվել են հենց այն պահից,երբ կրթական գործի Կոլումբոս Մինասյանը ոտքը բուհ դրեց... Մինասյանի առաջին նախաձեռնություններից մեկը եղավ ռեկտորի կաբինետի վերանորոգումը, չնայած այն հանգամանքին,որ նախորդ ռեկտորը բավական լավ վիճակում գտնվող կաբինետ էր ժառանգություն թողել ներկայիս ռեկտորին... Սակայն Մինասյանը բավական արագացված տեմպերով այն քարուքանդ արեց,որի պատասխաններն արդեն պարզ են,թե ինչու...Նախ,նա ձերբազատվեց նախորդ ռեկտորի կաբինետում գոյություն ունեցող գրադարանից...Համոզված եմ,որ Սահակ Մինասյանը ՀՀ եզակի բուհի ռեկտորն է,որի կաբինետում չկան գրքեր... Հենց սրանով է նաև բացատրվում գրքատյաց ռեկտորի կողմից բուհի գրադարանային ֆոնդի կեսից ավելիի ոչնչացումը,որի արդյունքում 15 տոննա գիրք է հանձնվել մակուլատուրա...Երկրորդ և ամենակարևոր հանգամանքը՝ վերանորոգման պատրվակի տակ ահռելի գումարների մսխումն էր... Օրինակ, ըստ հավաստի տեղեկությունների, որի մասին բազմիցս բարձրաձայնել են բուհի նախկին և ներկա շատ աշխատակիցներ, այդ թվում նաև հաշվապահները, որոնք բավական լավ տեղյակ էին Սահակ Մինասյանի ակտիվ ֆինանսական և առևտրային գործունեությունից, ռեկտորի կաբինետի սանհանգույցի վերանորոգման համար բուհի բյուջեից դուրս է գրվել, չզարմանաք, 10 միլիոն դրամից ավել գումար՝մոտ 21 հազար դոլլար...Ռեկտորի սանհանգույցն իրենից բավական փոքր և ոչ շքեղ սենյակ է ներկայացնում՝ զուգարանակոնքով, լվացարանով, փոքրիկ "կաբինայով" և միայն հիմարը կարող է հավատալ,որ այդ ամենի վրա ծախսվել է այդքան մեծ գումար... Այսինքն` սանհանգույցի վերանորոգման պատրվակի ներքո ահռելի գումարներ են դուրս գրվել բուհի բյուջեից... Նույն կերպ կարելի է մեկնաբանել նաև ռեկտորի կողմից 2,4 միլիոն դրամ արժողությամբ չհրկիզվող պահարանի գնման փաստը,որը բավական մեծ աղմուկ էր ժամանակին բարձրացրել բուհում... Հետաքրքիր է, ի՞նչ փաստաթղթեր է պահում պարոն Մինասյանն իր 5 հազար դոլլար արժողությամբ չհրկիզվող պահարանում...Ըստ հավաստի տեղեկությունների`ռեկտորն ահռելի գումարներ է դուրս գրել սեփական կաբինետի և հանգստասենյակի վերանորոգման համար, սակայն բուհի աշխատակիցներին հայտարարում է, որ դա նվեր է... Նվեր մեկից, ով քաղաքագետի գիտական աստիճան ունի, այսինքն` հայրիկն է այդ կոչումը որդու համար գնել, մեկից, ով ամբողջ կյանքում չի աշխատել և զբաղված է պարտքեր կուտակելով և հայրիկի գողացածը մսխելով ու լափելով... Պարոն Մինասյանը բավական մեծ գումարներ է դուրս գրել նաև սեփական կաբինետի կահավորման համար... Երևանից գնված կահույքը մի անգամ հետ է ուղարկվել մայրաքաղաք և նորն է բերվել բուհ, քանի որ նախկին կահույքը ռեկտորի դուրը չի եկել... Ու այդ կահույքի տանել-բերելը ևս վճարվել է համալսարանի բյուջեից...Էլ չենք ասում,թե ինչ գումարներ են մսխվել բազմաթիվ ֆուրշետների՝ նախաամանորյա, մագիստրոսների դիպլոմների հանձնման և այլն ժամանակ, ինչպես նաև էժանագին և անճաշակ համերգների վրա, սիրելիներին և յուրայիններին աստղաբաշխական աշխատավարձեր սահմանելու և այլնի վրա... Պարոն Մինասյանը նախորդ ռեկտորի կողմից կազմած նախահաշիվը խախտելով մոտ 30 միլիոն դրամ՝62 հազար դոլլար գումար է ավել ծախսել երկու մարզադահլիճների վերանորոգման և բուհի ջեռուցման համակարգի ստեղծման վրա... Հետաքրքիր է,ինչու՞ և ու՞մ հաշվին... Սկսելով բուհի բյուջեի սեփականաշնորհումը` սեփական կաբինետի վերանորոգման պատրվակով ահռելի գումարներ դուրս գրելով,ռեկտոր Մինասյանը հասավ նրան,որ բուհի դահլիճի վերանորոգման համար գիտխորհուրդում հայտարարեց,որ բյուջեից ծախսել է 118 միլիոն դրամ՝250 հազար ԱՄՆ դոլլար (100 միլիոն դրամ դահլիճի վերանորոգման համար և 18 միլիոն դրամ որպես համաֆինանսավորում Համաշխարհային Բանկի ծրագրի շրջանակներում), առանց դահլիճի կահավորման և տեխնիկական վերազինման,ինչպես նաև 25 միլիոն դրամ՝52 հազար դոլլար է ծախսել համալսարանի բուֆետի վերանորոգման համար... Հիմա արդեն պարզ է, թէ ինչու 2016 թ-ի հուլիսին 500 միլիոն դրամ բյուջե ժառանգած ռեկտորը 2017 թ-ի սեպտեմբերի սկզբներին հայտարարեց,որ բուհի բյուջեն դատարկ է և դիմեց ապօրինի միջոցների դասախոսների հաշվին խնայողություններ անելու նպատակով. հենց այդ նպատակով էր "բարեփոխաշինիչ" ռեկտորը բուհում ներդնում ինտեգրված ուսուցումը,որով փորձում էր դասախոսներին պարտադրել անվճար պարապել հեռակա կուրսերի ուսանողների հետ, կրճատում էր 50 տոկոսով այն կուրսերի լսարանային ժամերը, որոնք համարում էր թերբեռնված. նպատակը մեկն էր՝ այստեղ ևս կրճատել դասախոսների աշխատավարձերը... Հ.Գ. Պարոն Մինասյանը և իր որոշ հյուրերը թող զմայլվեն դավադրությունների տեսության մոլի երկրպագու ռեկտորի միջազգային ստանդարտներին համապատասխանող 118 միլիոն դրամանոց դահլիճով,25 միլիոն դրամանոց բուֆետով,10 միլիոն դրամանոց սանհանգույցով... Իսկ բուհի ուսանողներին և անձնակազմին մնում է ամեն օր առնչվել և բավարարվել խորհրդային ժամանակաշրջանի լսարանների կահավորումով, մակուլատուրա հանձնված 15 տոննա պիտանի գրքերով , "պպզովի" զուգարաններով և խայտառակ անկազմակերպ ուսումնական գործընթացով... Ու հիմա, ռեկտոր Մինասյանն անձնական աուդիտորներ է բերել բուհ և նրանց միջոցով փորձում է սրբագրել հանցագործությունները, որոնց հետևանքով ՇՊՀ-ն բոլոր առումներով հայտնվել է խայտառակ վիճակում...

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am