Չեխիայի կառավարությունը հրաժարական տվեց
Չեխիայի կառավարությունը հրաժարական է տվել: Այդ մասին վարչապետ եւ դոլարային միլիարդատեր Անդրեյ Բաբիշը հայտնել է նախարարների կաբինետի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում: Չեխիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ մերժել Է վստահություն հայտնել կառավարությանն այն կապակցությամբ, որ ոստիկանությունը հետաքննություն Է վարում Բաբիշի նկատմամբ, որին կասկածում են ֆիրմաներից մեկի համար անօրինականորեն Եվրամիության 2 մլն եվրոյի չափով սուբսիդիաներ ստանալու մեջ: «Կառավարությունը որոշում է ընդունել հրաժարական տալ, համապատասխան փաստաթուղթը ես նախագահին անձամբ կհանձնեմ Պրահայի գրադում, նրան կխնդրեմ ժամանակ գտնել մեր հանդիպման համար»,-հայտարարել է Բաբիշը:
