Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմն ավարտված չէ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմն ավարտված չէ։ Այս մասին նա ասել է մայիսի 10-ին CBS News-ի հետ հարցազրույցում։


«Կարծում եմ՝ այն (խմբ.՝ պատերազմը) շատ բաների է հասել, բայց դեռ չի ավարտվել, քանի որ դեռևս կա միջուկային նյութ, հարստացված ուրան, որը պետք է դուրս բերվի Իրանից։ Դեռ կան հարստացման կայաններ, որոնք պետք է ապամոնտաժվեն։ Դեռ կան պրոքսիներ, որոնց Իրանն աջակցում է։ Կան բալիստիկ հրթիռներ, որոնք նրանք դեռ ցանկանում են արտադրել», – ասել է Նեթանյահուն։

Նա նշել է, որ հարստացված ուրանը վերցնելու լավագույն միջոցը դիվանագիտությունն է, բայց նաև չի բացառել այն ուժով վերցնելու տարբերակը։

«Ես չեմ պատրաստվում խոսել ռազմական եղանակների մասին, բայց նախագահ Թրամփն ինձ ասել է՝ «ես ուզում եմ գնալ այնտեղ»։ Եվ ես կարծում եմ, որ դա կարող է արվել ֆիզիկապես։ Դա խնդիր չէ։ Եթե լինի համաձայնություն, և մտնես ու վերցնես այն, ինչո՞ւ ոչ։ Դա լավագույն միջոցն է», – նշել է Իսրայելի վարչապետը։

Լրագրողի հարցին՝ արդյոք Իսրայելը կհամաձայնի դադարեցնել Լիբանանում «Հեզբոլլահ»-ի դեմ ռազմական գործողությունները որպես Իրանի հետ կնքված համաձայնագրի մաս, Նեթանյահուն պատասխանել է՝ «ոչ», սակայն խուսափել է ասել՝ արդյոք Իսրայելը կհամաձայնի դադարեցնել «Հեզբոլլահ»-ի դեմ պայքարը, եթե դա պահանջի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նեթանյահուի խոսքով՝ Թրամփը հասկանում է, թե ինքն ինչի մասին է խոսում։

 

 

«Մենք ցանկանում ենք ազատվել մեր համայնքներին, մեր քաղաքներին սպառնացող վտանգից», – նշել է Իսրայելի վարչապետը։

Միևնույն ժամանակ, Իսրայելի վարչապետը համոզմունք է հայտնել, որ եթե Իրանը զգալիորեն թուլանա, կամ տեղի ունենա ​​իշխանափոխություն, ապա դա կնշանակի լիբանանյան «Հեզբոլլահ»-ի, պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի և Եմենում գործող հութիների վերջը։

Ավելի վաղ Թրամփը մերժել էր Իրանի պատասխանը հակամարտության ավարտի հասնելու ամերիկյան առաջարկին։

 

դիտվել է 109 անգամ
Լրահոս
ԵՄ երկրների ԱԳ նախարարները հույս ունեն այսօր նոր պատժամիջnցներ ընդունել ՌԴ-ի դեմ. Կալաս Ամողջ Հայաստանը քանդել են․ Քաղաքացին իր բողոքները հայտնեց նախագահ Քոչարյանին (video) Ես հենց նոր կարդացի Իրանի այսպես կոչված ներկայացուցիչների պատասխանը. այն միանգամայն անընդունելի է. Թրամփ Էդ սաղ մի հատ հայրենիք չարժի հա՞, որ աչքիս առաջ փոքրանում ա․ քաղաքացին տեղը դրեց Փաշինյանին (video) Սրանք թալանեցին մեզ, մեր Շուշին տվեցին ու․․․ Արևշատ Սահակյանի դիպուկ խոսքը (video) Բանակցությունները կապիտուլյացիա չեն․ Փեզեշքիան Այսինքն՝ մասնատում և ուտում են Հայաստանի այսօրվա քարտեզը Գյումրիում վիճաբանություն է տեղի ունեցել մարզաշխարհում հայտնի մի խումբ անձանց միջև #ՀԻՄԱ․ Կա մի գիծ, որը ներում չի ունենալու․ Ռոբերտ Քոչարյանը՝ Մարտունիում (video) Հայ ազգի ինստիտուցիոնալ ապամոնտաժման շրջանակներում Փաշինյանը մեզ հետևողականորեն «ապասփյուռքացնում» է Քարոզարշավի այս փուլում Իլհամ Ալիևն անուղղակիորեն ասում է. ովքեր սիրում են ՔՊ-ին և Նիկոլին՝ սիրում են նաև Ադրբեջանը. Արտակ Զաքարյան ԵՄ երկրները քննարկելու են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների թեմաները Իսրայելի բանակը հայտնել է մեկ շաբաթվա ընթացքում «Հզբոլլահի» 70 թիրախ ոչնչացնելու մասին #ՈՒՂԻՂ․ Պուտինը կարմիր գծերը քաշեց․ Սպասե՛ք ընտրության օրվան․ Հայկ Նահապետյան (video) Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմն ավարտված չէ Հունիսի 7-ից հետո «Նիկոլի Հայաստան» չի լինելու. կա´մ Նիկոլ է լինելու, կա´մ Հայաստան․ Հովհաննիսյան Հրդեհ՝ Նոր Արեշի տներից մեկում Վթար՝ Երևան-Երասխ ճանապարհին Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը «մոտենում է ավարտին» Թրամփը մերժել է Իրանի ներկայացրած պատասխան առաջարկները Ինչու է Վրաստանը տեղափոխում Հայաստան եկող գազատարի մի հատվածը. մանրամասներ Չկա‘ առանձին Հայաստան և առանձին Սյունիք (սա թշնամական ագիտացիա է), կա Հայաստան. քաղաքագետ Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Հունիսի 7-ին պետք է 1 միլիոն 400 հազար մարդ գնա քվեարկելու ու ոչ ասի Ալիևի թեկնածուին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am