Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով
Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից այն բանի համար, որ Հայաստանը Վլադիմիր Զելենսկիին հակառուսական հայտարարությունների հարթակ է տրամադրել, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ռուսաստանը ողջունում է Հայաստանի ցանկությունը՝ բոլոր ճակատներում լավ հարաբերություններ զարգացնելու, սակայն Զելենսկիին հակառուսական հայտարարությունների հարթակ տրամադրելը հակասում է Մոսկվայի և Երևանի միջև հարաբերությունների պահպանմանը», – ասել է Պեսկովը «Վեստի» լրատվական գործակալության լրագրող Պավել Զարուբինի հետ հարցազրույցում։
