Կաքավաձորում հովիվը փրկվել է, իսկ ձին ու գառը հոսանքահարվել են

Երեկ՝ մայիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թալինի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Թալին խոշորացված համայնքի Կաքավաձոր բնակավայրի տարածքում գտնվող տուֆ քարի հանքում հոսանքահարում է տեղի ունեցել, ինչի հետևանքով ձին և գառը սատկել են։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե է ժամանել ոստիկանության Թալինի բաժնի հերթապահ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։ Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է և «ԲԵԼՈւՄԵ» ՍՊԸ-ին պատկանող տուֆ քարի հանքը սնուցող 10 000 վոլտ հոսանքալարի էլեկտրասյան մոտով անցնելիս է եղել նույն գյուղի բնակիչ 53-ամյա Վանիկ Գ.-ն, ով զբաղվում է անասնապահությամբ և գյուղի նախիրը արածեցնելով հասել է Կաքավաձոր գյուղ, նշված հատվածում նկատել է, որ գետնին առկա է էլեկտրաէներգիայի մալուխ։ Իջել է ձիուց և սկսել հսկել խոշոր եղջերավոր անասուններին և գառներին։ Կարճ ժամանակ անց նկատել է, որ ձին և իրեն պահ հանձնված գառներից մեկը հոսանքահարվել և սատկել են։Դեպքի փաստով ոստիկանության Թալինի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Վանիկ Գ.-ին պատճառվել է մոտ 400 հազար ՀՀ դրամի վնաս։ Ոստիկանության Թալինի բաժնում պարզում են էլեկտրասյունը ում հսկողության տակ է գտնվում՝ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությա՞ն, թե՞ «ԲԵԼՈւՄԵ» ՍՊԸ-ի։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պատասխանատուն «ԲԵԼՈւՄԵ» ՍՊԸ-ն է ու հենց նշված ՍՊԸ-ն էլ պետք է ոչ միայն փոխհատուցի քաղաքացու կրած վնասը, այլև հետագայում անվտանգության անհրաժեշտ գործողություններ իրականացնի, քանի որ գյուղացիները հաճախ են այդ տարածքում արածեցնում իրենց խոշոր եղջերավոր անասուններին և գառներին։

դիտվել է 121 անգամ
Լրահոս
Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններում դադար է վերցվել. Ուշակով Նիկոլը փախել է, գիտի՝ ինչ է իրեն սպասվում․ Անդրանիկ Թևանյան (video) Մուրա՛ս, ծնկաչոք ընկնե՛ս, չի լինելու դա․․․ ժողովուրդը պատասխանը տալու է․ Տարոն Տոնոյան (video) Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեն նոր մանրամասներ է հայտնել Արա՛, դե պատասխան տուր․ տղուդ ու՞ր ես ուղարկել․ Էդուարդ Շարմազանովը՝ Նիկոլին (video) «Նիկոլ ողորմելի՛, դու էդ ինչո՞վ ես պարծենում»․ Լևոն Զուրաբյան (video) Պուտին. բազմաբևեռ աշխարհը պետք է հիմնված լինի ՄԱԿ-ի կանոնադրության վրա Ինչպես Փաշինյանը փախավ զինվորից․ «Զորացրի, թող գնա բիսեդկեքում պպզի» (video) «Սևանի գժանոցում Նիկոլի խոսքը լսել են, ասել՝ դեղերի դոզան ավելացրեք»․ Արա Վարդանյան (video) Պեսկով. Ուկրաինայի հետ խաղաղ համաձայնության հասնելու ճանապարհը երկար է Մոսկվայում Հաղթանակի օրվան նվիրված շքերթն ավարտվեց Եթե ամեն բան մնաց նույնը, մյուս տարի մայիսի 9-ը կհանվի ՀՀ տոնացույցից՝ թուրքերի պահանջով. Գեղամյան «Վահագն Խաչատուրյա՛ն, հայտնվեցիր Նիկոլի տակ»․ Լևոն Զուրաբյան (video) Կաքավաձորում հովիվը փրկվել է, իսկ ձին ու գառը հոսանքահարվել են Արցախը նայում է մեզ․ մեր կոչումն է հանդիպել այդ հայացքին և դարձյալ կոչվել ազգ. Բագրատ Սրբազան Ընտրակաշառքի գործով ձերբակալվածներից 6-ը կալանավորվել են, իսկ մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանք Մայիսի 9-ի խորհուրդը լուսավորելու է մեր ճանապարհը դեպի հաղթանակ․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ամենայն հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ հոգևոր դասը «Հաղթանակ» զբոսայգում էր. աղոթք հնչեց Թրամփը հոգնել է Իրանի հետ պատերազմից. The Atlantic Ավինյա՛ն, հենց հիմա մտեք էդ պադվալը․ Ռուզան Ստեփանյանը նեղը գցեց Ավինյանին (video) ԱՄՆ հետախուզությունը գիտեր, որ Իրանը միջուկային զենք չի մշակում. Ջո Քենթ «Նիկո՛լ, դու չքվելու ես»․ Լևոն Զուրաբյան (video) Վեհափառ Հայրապետի աղոթքը՝ անմար կրակի մոտ (video) Պուտինի համար մայիսի 9-ը լինելու է դժվար աշխատանքային օր. Պեսկով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև եռօրյա հրադադար կլինի. Թրամփ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am