Սյունիքը վատ ընդունեց Փաշինյանին, այսօր Կապանում հանրահավաք է նախատեսված. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․


«Երեկ մեկնարկեց հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը։ Իշխող ուժը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, սրտիկներով ու խաղաղության լոզունգներով այն սկսեց Հայաստանի հարավից՝ Սյունիքից, թեպետ «Քաղպայմանագիրն» ամիսներ առաջ արդեն սկսել էր քարոզարշավը։

Մեկնարկը տվեցին Սյունիքից, որն այսօր անվտանգային առումով ամենախոցելի մարզն է Հայաստանում: Առաջին կանգառը Սիսիանն էր՝ հարակից մի քանի համայնքով, մեր տեղեկություններով, ընտրել էին այն համայնքները, որտեղ հնարավորինս անշառ կանցներ քարոզարշավը` առանց դիմադրության, բողոքի ակցիաների: Օրինակ, Սալվարդ գյուղի բնակիչներից մեկը մեզ փոխանցեց, որ իրենց գյուղի կողքով անցել են, բայց չեն մտել գյուղ, որտեղ Փաշինյանին կազմ-պատրաստ սպասում էին: Բանն այն է, որ իշխանությունը որոշել է փակել Սալվարդի միջնակարգ դպրոցը, եւ տեղացիները՝ մարտական տրամադրված, պատրաստվել են, որ իրենց ասելիքը բարձրաձայնեն, բայց Փաշինյանը շրջանցել է։

Սիսիանի հատվածի քարոզարշավի կազմակերպչական պատասխանատուն ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանն էր՝ տեղացի մի քանի չինովնիկի հետ։ Նրանք որքան էլ ջանացել էին բերման ենթարկել հնարավորինս շատ մարդ, հատկապես ստիպել էին, որ պետական ապարատում աշխատող սիսիանցիները՝ համայնքապետարանների, պոլիկլինիկաների, դպրոցների աշխատակազմերը ներկայանան, սակայն նկատելի էր, որ Սիսիանի կենտրոնական հրապարակում ընդամենը մի քանի տասնյակ մարդ կար` վարչական աշխատողներից զատ, մի քանի կենսաթոշակառու։ Կազմակերպիչներից մեկն էլ Սիսիանի համայնքապետի տեղակալ Աննա Կարապետյանն էր, որը, ասացին` անձամբ է մարդահավաքով զբաղվել, հատ-հատ զանգել, բերման ենթարկել, հանրահավաքի ժամանակ էլ ակտիվ գոռում էր։ Այդուհանդերձ, սպասելիքները չեն արդարացել, եւ, ըստ լուրերի, Փաշինյանը գոհ չի հեռացել Սիսիանից։

Այցելելով գյուղեր՝ Փաշինյանը ոչ այնքան լսում էր մարդկանց խնդիրները, որքան փորձում էր համոզել, թե ինչ լավն են ինքն ու իր թիմը։ Անգեղակոթ համայնքում, օրինակ, կեսկատակ-կեսլուրջ ասաց․ «Անգեղակոթի ճանապարհը մեկ Բրեժնեւն է ասֆալտ արել, մեկ՝ ես»։ Այցելելով համայնքից համայնք՝ նա բնակիչներին հիմնականում նույն հարցն էր տալիս՝ թոշակները բարձրացրե՞լ են, անկանխիկ առեւտուր անո՞ւմ եք, հետվճար ստանո՞ւմ եք, օգտվո՞ւմ եք առողջապահության ապահովագրությունից․ լավ է, չէ՞, դե՝ շատ լավ է։ Վստահեցնում էր, որ խաղաղություն է հաստատվել, ու բաժանում էր Հայաստանի փոքրացած քարտեզով կրծքանշանն ու նախընտրական բուկլետները։
Ընթացքում էլ ադրբեջանցիների հետ քիրվայության բացահայտ քարոզ էր անում, համոզում հայ մարդկանց թուրքերի, ադրբեջանցիների հետ կապեր հաստատել։ «Այստեղով Նախիջեւան ճանապարհ կա, որ գան-գնան լավ կլինի, չէ՞»,- հարցրեց նա անգեղակոթցիներին, սակայն պատասխանեցին, որ քանի դեռ Եռաբլուր կա, դա հնարավոր չէ։ Փաշինյանը շարունակեց պնդել` թող բացվի, հետո կտեսնենք՝ ինչ է լինում։ Նա կրկին փորձում էր համոզել, որ ղարաբաղյան շարժումը մեզ համար ճակատագրական սխալ է եղել։

«Մեր պատմության մեջ, ցավոք, հաճախ է եղել, որ մենք նահատակներ ենք ունեցել։ Վերջնարդյունքում դժվար է եղել ձեւակերպել՝ լավ, մենք ի՞նչ ստացանք։ Այսօր ես ձեզ ասում եմ՝ ի՞նչ ստացանք։ Մենք ստացանք ապագա։ Ապագա, որը ոչ թե յոթ սարի հետեւում է, այլ ապագան այստեղ է, հիմա է։ Ապրելու հնարավորություն ստացանք, պետություն լինելու հնարավորություն ստացանք եւ, ամենակարեւորը՝ այդ պետությունը սերնդեսերունդ փոխանցելու հնարավորություն ստացանք»,- հայտարարում էր նա։ Մինչդեռ նախորդ ընտրությունների քարոզարշավին խոստանում էր ղարաբաղյան հակամարտության կարգավորում՝ արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացում, Հադրութի եւ Շուշիի դեօկուպացիա, Արցախի ժողովրդի անվտանգության ապահովում։

Այսօր ՔՊ-ն հանրահավաք է նախատեսում մարզկենտրոն Կապանում, այցեր Քաջարան եւ այլ համայնքներ։ Մարզի մեր աղբյուրները վստահեցրին, որ նախորդ ընտրություններում առյուծ կտրած ընդդիմադիր համայնքապետերը հարմար տեղավորվել են իշխանության հովանոցի ներքո եւ տակից ակտիվ աշխատանքներ են տանում Նիկոլ Փաշինյանի հաղթանակի համար․ թե՛ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, թե՛ Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը, որ 2021-ին Ռոբերտ Քոչարյանի ցուցակում էին, անցել են ՔՊ-ի դրոշի տակ: Առուշ Առուշանյանը երեկ հերթական անգամ դիմավորեց նախընտրական քարոզչության մեկնած Փաշինյանին` Խնձորեսկ համայնքում, եւ խոնարհվեց նրա առաջ․ ի դեպ, երկուշաբթի օրը նրա դատն է, որի ժամանակ կորոշվի` նստելու է, թե՝ ոչ: Շաբաթներ առաջ, երբ Փաշինյանը կրկին Գորիսում էր, եւ նա դիմավորում էր, արդարացել էր, թե` պետության ղեկավարն այցելել է իր ղեկավարած համայնք, ինքը չէր կարող չդիմավորել։ Բայց օրեր առաջ էլ ՔՊ-ական պատգամավորների եւ գործարարների հետ հանդիպմանն է Գորիսում ներկա եղել, այդ հանդիպման ընթացքում նաեւ ՔՊ-ին աջակցելու հարցն է քննարկվել»։

դիտվել է 283 անգամ
Լրահոս
Վեհափառ Հայրապետի աղոթքը՝ անմար կրակի մոտ (video) Պուտինի համար մայիսի 9-ը լինելու է դժվար աշխատանքային օր. Պեսկով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև եռօրյա հրադադար կլինի. Թրամփ Ովքեր են մասնակցում Հաղթանակի օրվա շքերթին ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները կարող են վերսկսվել արդեն հաջորդ շաբաթ Իսլամաբադում․ WSJ «Զառանցանքներն են դրա»․ Սամվել Շահրամանյանը՝ Փաշինյանի երեկվա ու վերջին «հիստերիաների» մասին (video) Փաշինյանը Հայաստանին անվերջանալի ցնցումներ բերած ամենամեծ «պատերազմի կուսակցության» առաջնորդն է. Հայաքվե Ռուսաստանի դեսպանը՝ ՀՀ դեսպանին ԱԳՆ կանչելու մասին (video) Ինչ է ասել Սեյրան Օհանյանը Փաշինյանին․ նա փակագծեր բացեց (video) Ծեծի հետևանքով հայտնվել են հիվանդանոցում Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցում գործողությունների հնարավոր վերսկսման մասին Թրամփ. Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի ռեժիմը կարող է երկարաձգվել Այս Եռատոնը մեզ հիշեցնում է Շուշիի ազատագրման փառքը և մեր բանակի ծնունդը. Աշոտ Դանիելյան ԱՄՆ-ի հшրձակումը իրանական նավերի վրա միջազգային իրավունքի և հրադադարի կոպիտ խախտում է․ Բաղայի Արարատի մարզում «Nissan March»-ը բախվել է տան դարպասին, ապա քարե պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 479 տոննա դիզվառելիք Ժողովուրդը ուրացումն ու դավաճանությունը երբեք չի ներում, և այս դեպքում էլ բացառություն չի լինելու Առաջիկա օրերի եղանակը Այսօր, երբ բռնшզավթված և հայաթափված է Արցախը, պարտավոր ենք շարունակել հետամուտ լինել հայրենազրկված արցախահայության իրավունքների պաշտպանnւթյանը․ Գարեգին Բ Ռոբերտ Քոչարյանն ու թիմակիցները «Եռաբլուրում» են Փաշինյան, բա որ Արցախը մերը չի եղել, ինչո՞ւ 5000 լույսի կտոր տղաներին զոհեցիր․ Շարմազանով Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 6 կմ հյուսիս-արևելք․ ցնցման ուժգնությունը կազմել է 2 բալ Միջադեպ Գյումրիում՝ ադրբեջանցիներին հյուրընկալած «Գըվուգ Գաստրո Տան» հիմնադրի ու նրա որդու միջև Սյունիքը վատ ընդունեց Փաշինյանին, այսօր Կապանում հանրահավաք է նախատեսված. «Հրապարակ» Ախթալայի հանքի լարվածությունից հետո աշխատավարձերը բարձրացվել են, պայմանները՝ փոխվել. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am