Թուրքիան մանրամասներ է հայտնել «Զանգեզուրի միջանցքի» աշխատանքներից
Թուրքիան նախատեսում է 4-5 տարվա ընթացքում ավարտել ալիևյան խոսույթով ասված «Զանգեզուրի միջանցքի» այն հատվածի աշխատանքները, որն անցնում է իր տարածքով։
Թուրքիան ներկայացրել է իր առաջին միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը
Թուրքիան ներկայացրել է իր առաջին միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը
Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ կարտադրի «Sivrisinek» ԱԹՍ-ներ
Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ կարտադրի «Sivrisinek» ԱԹՍ-ներ
Report-ի տվյալներով՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն «SAHA 2026» 5-րդ միջազգային պաշտպանական և ավիատիեզերական ցուցահանդեսի ժամանակ։
Նրա խոսքով՝ նախագծի աշխատանքներն արդեն սկսվել են։
«Վերջերս Գերմանիայում հանդիպել եմ իմ ադրբեջանցի գործընկեր Ռաշադ Նաբիևի հետ, որտեղ քննարկել ենք մի շարք հարցեր։ Ադրբեջանը նույնպես սկսել է աշխատանքները Նախիջևանի միջանցքի հատվածում։ Երբ բոլոր փուլերն ավարտվեն, մենք կկարողանանք լիարժեք օգտագործել այս տրանսպորտային գիծը։ Դա կտևի 4-5 տարի», - նշել է նախարարը։
