ՊՆ թիկունքի վարչության պետը 3.5 միլիոն դոլարով բնակարան է գնել և 60.000 դոլար վճարել տան վերելակի համար

Verjin Lurer.com Facebookյան էջից. «Ապրիլյան քառորյայից հետո շատ է խոսվում ՊՆ – ում կատարվող հափշտակությունների մասին։Ակնհայտ է որ հափշտակությունները հիմնականում կատարվում են ՊՆ թիկունքի ստորաբաժանումներից։

ՀՀ Պն թիկունքի վարչության պետը ՝ Նորայր Յոլչյանն է։Յուրի Խաչատուրովի սիրելին և վերջինիս աջ ձեռքը։Հատկապես Յոլչյանն է վերահսկում ՊՆ մատակարարների ստվերային հոսքերը,թերի մատակարարումները և ապահովում է ներքևից վերև հափշտակված գումարները տեղափոխող վերելակի անխափան աշխատանքը։
Հավանաբար հենց այս գործունեության արդյունքում է Յոլչյանի մոտ սեր առաջացել դեպի վերելակները,հասկացել է հավանաբար, որ եթե ուզում ես հանգիստ ապրել ,ապա դեպի վերև գնացող վերելակը պիտի գործի անխափան։ Հենց սա է եղել պատճառը,որ համեստ աշխատավարձով ապրող ՊՆ թիկունքի վարչության պետ Նորայր Յոլչյանը տնտեսած գումարներով (ոչ կերել է,ոչ խմել) մի կերպ հյուսիսային պողոտայում 750 մ/ք բնակարան 3.5 միլռն դոլարով գնելուց հետո,երբ պարզել է,որ վերելակը իր հարկ նախագծով չի բարձրանում ,ընկել է դեպրեսիայի մեջ։ Նա հասկացել է,որ վերելակի կիսատ բարձրանալը փաստացի կտրում է ներքևներից դեպի վերևներ տրամաբանական և պարտադիր կապը,և եթե կապը չվերականգնվի,ապա այդ պարագայում քաոսը կլինի անխուսափելի։ Այդ իսկ պատճառով մեր հերոսը , նորից իր աշխատավարձից տնտեսած միջոցներով վճարել է կառուցապատողին 60.000 Ամն դոլար,որպեսզի վերելակը ներքևից բարձրանա մինչև վերև։Կառուցապատողն էլ սիրով համաձայնվել է,ՊՆ թիկունքի վարչության հաշվին ապահովել ներքևից մինչև վերև անխափան կապը։ Հետո էլ զարմանում ենք,թե ինչու քառորյա պատերազմի ժամանակ տանկերի մեջ վառելիք չկար,կապի միջոցներ չկային և այլն։Այս գաղտնիքն էլ բացահայտվեց ՝ ՊՆ Թիկունքի Վարչության պետը այդ գումարներով ապահովել է ներքևից վերև գործող վերելակի անխափան գործունեությունը։ Նկարում ՝ վերևից Պն (չկերած ,չխմած և աշխատավարձը տնտեսած ) թիկունքի վարչության պետ Յոլչյանն է»։ Առաջնորդող նկարում՝ 60.000 ամն դոլար արժողությամբ վերելակը:

դիտվել է 109 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am