Ինչպիսի զարդեր են նախընտրում առաջին տիկնայք և ինչ են դրանք պատմում նրանց մասին/տեսաշար/

wnews.am Զարդերը հաճախ խոսում են ոչ միայն նրա նրբաճաշակության եւ ոճի մասին, այլ նաեւ կարող են որոշակիորեն նկարագրել նրա բնավորությունը։ Օրինակ՝ առանց քարերի ոսկյա, փոքրիկ ականջողերը կրում են այն կանայք, ովքեր կախում ունեն հասարակության կարծիքից եւ շատ զգացմունքային են։ Փոքրիկ քարով ականջողեր կրողը կոկետուհի է, գրավիչ։ Մեծ ոսկյա ականջողերը խոսում են կնոջ  ինքնավստահության, ցանկացած հարցի շուրջ իր հստակ դիրքորոշումն ունենալու մասին։ Մեծ մատանի կրող կանայք վճռական են, իշխող։ Եթե կինը նախընտրում է ոչ մեծ քարով ոսկյա մատանի, ապա նա զգացմունքային է եւ ձգտում է հարմոնիայի։ Որքան մատանու քարի գույնը բաց է, այնքան նա բաց հոգի ունի։ Բարակ  ոսկյա շղթաները, որպես կանոն, կրում են զուսպ, հանգիստ կանայք։ Եթե բարակ շղթան խոշոր կախազարդով է, ապա նա բարձր կարծիք ունի իր մասին։ Ինչպիսի զարդեր են նախընտրում առաջին տիկնայք, Wnews.am-ը ներկայացնում է ստորեւ. ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյան. Ռիտա Սարգսյանը տարիներ առաջ «Հայաստանի գանձերը» ցուցահանդեսին յուրահատուկ զարդեր էր կրում.  բացառիկ զարդերը ստեղծված են ծովաշուշանների աստղաձև քարացած մնացորդներով, որոնք հայտնաբերվել են Հայկական լեռնաշխարհում (գյուղ Աստղաշեն, Արցախ) Յուրյան ուշ դարաշրջանի նստվածքներում: Դրանք ցողունների մասնիկներն են, դասվում են Pentacrinus Blumenbuch սեռին, և 165-145 մլն տարվա պատմություն ունեն… Ռիտա Սարգսյանին հաճախ ենք տեսնում հետաքրքիր եւ նրբաճաշակ բրոշներով, որոնք ամբողջացնում են նրա էլեգանտ կերպարը.       ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփ. Մելանիա Թրամփի զարդերի հավաքածուն ավանդական ոճում է. նրա զարդերը ժամանակից դուրս են եւ արդիական կարող են լինել անգամ քսան տարի անց։ Ամուսնու երդմնակալության արարողությանն ընտրված Ralph Lauren-ի ականջողերը, միանշանակ, կմնան նորաձեւության պատմության մեջ։ Առօրյայում ԱՄՆ առաջին տիկինը նախընտրում է կրել ոսկյա ապարանջաններ. Մելանիա Թրամփն անտարբեր է շղթաների հանդեպ, իսկ ահա ականջողերը նրա սիրելի զարդերից են։ Հաճախ դրանք մեծ են, փայլուն, թափանցիկ ադամանդյա քարերով։  Ուկրաինայի առաջին տիկին Մարինա Պորոշենկոն նախընտրում է կրել բնական, թանկարժեք քարերից պատրաստված զարդեր՝ մարգարիտներ, կորալներ, բալամուտներ եւ այլն։ Սիրիայի առաջին տիկին Ասմա Ասադը մեծ զարդերի սիրահար է. Նրբաճաշակ օղերը Իսպանիայի թագուհի Լետիցիայի այցեքարտն են.

դիտվել է 345 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am