Երիտասարդները կողմ են հանքարդյունաբերությանը. սեբաստացիները` ԶՊՄԿ-ում (video)
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաները Սյունիքի մարզ կատարած հայրենագիտական-բնապահպանական այցի շրջանակում հյուրընկալվել են ԶՊՄԿ-ում: Աշակերտները ծանոթացել են հանքի գործունեությանը, եղել են բաց հանքում, ֆաբրիկայում: Ընկերությունը հաճախ է հյուրընկալում հատկապես կրթական ոլորտի ներկայացուցիչներին, կարևորելով ոլորտի մասին գիտելիքի ավելացման և մասնագիտական կողմնորոշման գործոնը:
