Մարտի 1-ից որեւէ նկարահանում կամ ձայնագրություն չներկայացվեց. Ա. Զուրաբյան

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության անդամ, ՀՀՇ  նախագահ Արարատ Զուրաբյանին այսօր ԱԺ նիստի ժամանակ, երբ քննարկվում է «Ոստիկանության մասին» օրենքում կատարված փոփոխությունները, հետաքրքրում էր, թե ոստիկանությունն ինչպե՞ս է կանոնակարգելու տեսանկարահանող սարքերի օգտագործումը՝ հաշվի առնելով անձի ազատության իրավունքը։ Զուրաբյանը   ՀՀ ոստիկանապետի տեղակալ Վարդան Եղիազարյանից հետաքրքրվեց՝ այս տեսախցիկները վերաբերելու են ճանապարհային ոստիկանությա՞նը, թե ընդհանրապես ոստիկանական գործողություններին. «Ընդհանրապես անհատի կյանքին միջամտելը ցանկացած ձեւով պետք է շատ խիստ կանոնակարգված լինի ու սահմանափակված, մարդու ազատություններին որեւէ միջամտություն չլինի, միայն ծայրահեղ դեպքերում: Ինչպե՞ս եք դուք պահպանելու այդ իրարամերժ հատվածները»: Ի պատասխան Վարդան Եղիազարյանը նշեց, որ նախագիծը վերաբերում է ընդհնարապես ոստիկանության գործողություններին. «Եթե կոպիտ ասենք, մենք այսօր ունենք նման երեք միջոց՝ ստացիոնար արագաչափերն են, քաղաքով մեկ սփռված տեսախցիկներն են եւ նաեւ՝ դյուրագրգիռ տեխնիկական միջոցները, որոնք կլինեն ոստիկանության ծառայողի ձեռքին կամ հագուստին, կամ՝ մեքենայի վրա: Տեսաձայնագրումն այլեւս կլինի միայն ծառայողական տեխնիկական միջոցներով ու այլեւս անձնական այֆոններով կամ այլ տարբերակներով չի լինի»: Արձագանքելով պաշտոնյային՝ Զուրաբյանը հիշեցրեց 2008-ի մարտիմեկյան դեպքերը. «Հայտնի իրադարձություններից հետո նախագահ Քոչարյանը հայտարարեց, որ մեքենաների հետևից դուրս էին գալիս մարդիկ, կրակում են, կան բազմաթիվ ձայնագրություններ, նկարահանումներ և այլն, և այլն։ Հետագայում, սակայն, որևէ ձայնագրություն կամ նկարահանում չներկայացվեց։ Ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ մակարդակի վրա է դա արվելու՝ քաղաքական հաշվեհարդարի՞, մարդկանց ճնշելո՞ւ, թե՞ մեր հասարակության կյանքը ավելի բարելավելու համար»։ «Օգտագործվելու են զուտ ոստիկանական գործառույթները իրականացնելու համար, իսկ դրանք միտված են քաղաքացու կյանքը, առողջությունը, գույքը, անձեռնմխելիությունը ապահովելու համար», - ի պատասխան ասաց փոխոստիկանապետը։

դիտվել է 172 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am