Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում
24News-ին Քննչականից հայտնեցին, որ Արարատի մարզային քննչական վարչության պետ Տիգրան Շոխոյանը և Վեդիի քննչական բաժնի պետ Լեռնիկ Վարդանյանն ազատվել են պաշտոններից:
Նրանց ազատումը ևս կապված է Վեդիի մանկապղծության դեպքի հետ:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Վեդիում անչափահաս երեխաների նկատմամբ սեռական բնույթի անառակաբարող գործողություններ կատարելու դեպքով պայմանավորված աշխատանքից ազատվել են մի շարք պաշտոնյաներ, այդ թվում՝ Արարատի մարզի դատախազ Վարդան Պողոսյանը։
ՆԳՆ-ից հայտնում են՝ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարիբեկ Ռուստամյանն ու Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Մկրտչյանն ևս ազատվել են պաշտոններից։
Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու մեղադրանքով ձերբակալված երկու անձանցից Դավիթ Այնազյանը 2 ամսով կալանավորվել է։
