Փեզեշքիանը հանդիպել է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հետ
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը պատմել է, որ վերջերս հանդիպում է ունեցել Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հետ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Փեզեշքիանը հայտարարել է, որ հանդիպումն անցել է անկաշկանդ մթնոլորտում, իսկ քննարկումները տևել են գրեթե երկուսուկես ժամ»,- ասված է նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Սա Խամենեիի և Փեզեշքիանի անձնական հանդիպման մասին առաջին պաշտոնական հաղորդագրությունն է:
Հիշեցնենք, որ մարտի 12-ին Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել էր, որ գերագույն առաջնորդը վիրավորվել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով: Ռազմական գործողությունների սկզբից ի վեր Մոջթաբա Խամենեին հանրությանը չէր երևացել, նրա բոլոր ուղերձները հրապարակվել էին գրավոր տեսքով կամ ընթերցվել էին հաղորդավարների կողմից:
