Դուք հիմա թղթի վրա ջնջում եք մի բան, որը հնարավոր չէ ջնջել իրական հողի վրա

Արարատը մեր տարածաշրջանում խաղաղության բնական խորհրդանիշն է։ Հայկական դիվանագիտության այսօրվա սնանկության ամենավառ ապացույցը Արարատի «ջնջումն» է։ Այսօրվա հայ դիվանագետները լուրջ դեմքերով բանակցում են հակաբնական, անհնարին բաների շուրջ։

Արարատը կա և ոչ մի տեղ չի կորելու` մեր տեսադաշտից, մեր պատմությունից, մեր մշակույթից, մեր երգերից, մեր սրտերից։ Այն հյուսված է մեր ամենօրյա, սովորական կյանքին։ Այն պարզապես կա, և վերջ։

Եթե դուք բանակցում եք ի սկզբանե անհնար մի բանի շուրջ, ապա այդ բանակցությունները կեղծ են։ Դուք մասնակցում եք ֆիկտիվ, ստի վրա կառուցված մի պրոցեսի։ Հարցրեք ինքներդ ձեզ` ուրեմն ինչի՞ համար են այդ բանակցությունները։

Մեր տարածաշրջանում, ինչպես և ամենուր, պատմությունը, կյանքն ու աշխարհագրությունը միահյուսված են։ Թուրքիայի սահմանին մենք ունենք Արաքս գետը և Արարատը։ Այս երկուսը կարող էին դառնալ խաղաղության ու հարևանության բնական խորհրդանիշներ։ Այդպես էլ կլիներ, եթե բանակցությունները տարվեին խաղաղ հարևանության հասնելու նպատակով։

Ո՞րն է, վերջը, այս բանակցությունների նպատակը։ Ջնջե՞լը, թե՞ ստեղծելը։ Թղթի վրա ջնջել Արարատի պատկե՞րը։ Թե՞ օգտվել Արարատի բնական դիրքից ու վեհությունից ու հենվել նրան` որպես մի ծնողի, որն իր թևի տակ է առնում հարևանությամբ բնակվող ժողովուրդներին։ Վերստեղծել Արարատը` որպես խաղաղության, բարիդրացիության խորհրդանիշ։ Այ սա' կլիներ «ռեբրենդինգ», բրենդինգի սիրահարներ։

Մոտեցումը հենց այդպիսին էլ կլիներ, եթե սրանք լինեին իրական բանակցություններ։ Շատ ավելի բնական կլիներ, եթե բանակցող մյուս կողմը, հրաշալի ճանաչելով Արարատին նայող ժողովրդի պատմությունը, նրա ապրումները, հարգեր և ընդուներ այդ նվիրական զգացմունքը` որպես իր հարևան երկրի համար բացառիկ թանկ և հետևաբար` հարգանքի արժանի մի խորհրդանիշ։
Այսօր Արարատի «ջնջման» շուրջ բանակցող հայկական դիվանագիտական միտքը հենց միայն այդ դրվագով ապացուցում է իր անկարողությունը և սեփական երկրի ու ժողովրդի հանդեպ եզակի արհամահրանքը։

Աշխարհաքաղաքականությունը երկու արմատ ունի` նախ աշխարհագրություն ու հետո նոր` քաղաքականություն։ Աշխարհագրությունից է ծնվում իրական քաղաքականությունը, և մեր քաղաքական հիմնական ձախողումները հենց այդ աքսիոմից փախչելու պատճառով են։

Դուք հիմա թղթի վրա ջնջում եք մի բան, որը հնարավոր չէ ջնջել իրական հողի վրա։
Հնարավոր չէ այնքան ժամանակ, քանի դեռ մենք ապրում ենք Արարատյան դաշտավայրում։
Վախենալու միտք է այցելում, երբ հիշում ես, որ Արցախի պարագայում նախ դուք այն ջնջեցիք թղթի վրա, հետո նրանք այն ջնջեցին ֆիզիկապես։ Ի՞նչ է լինելու հիմա։ Թղթի վրայից Արարատը Արարատը ջնջելուն ի՞նչ է հաջորդելու։

Լիլիթ Բլեյանի էջից

 

դիտվել է 147 անգամ
Լրահոս
Սահմռկեցուցիչ մանկապղծություն, երեխայի սպանություն, վենդետա․․․ Փաշինյանի արձագանքը՝ իրավապահներին (video) «Երեխաները խոսում են ու դողում․ ասում են՝ «Չասեք իրենց, մեզ կսպանեն»»․ինչ է պատմում մանկապղծության ենթարկված երեխաների հարևանուհին Տգիտության արդյունքում վնասվել է Երևանի բացառիկ հուշարձան-շենքը. Հայկ Դեմոյան Զելենսկու այցը Երևան իրենց ապագան ցույց տվեց, եթե․․․ Մարիա Զախարովա (video) «Չներկայանաք՝ բերման կենթարկենք». Վեդիում բողոքի ակցիայի մասնակից քաղաքացիներին հրավիրել են ՔԿ Հարբած ադրբջանցիներ էին քայլում, ես ոստիկաններին ասացի, ու․․․ Էլեանորա Մանանդյան (video) Բա սա ընտրակաշառք չի՞․ Սափեյանը ընտրություններից առաջ 11 միլիոն է բաժանում․ Փաշինյանի արձագանքը (video) Իշխանության փոփոխությունը կենսական անհրաժեշտություն է նաև հենց Նիկոլ Փաշինյանի համար. Հակոբ Բադալյան Ես Եվրամիության անդամ երկրի անձնագիր ունեմ, Փաշինյանը չունի. Կարապետյան Նիկո՛լ, բա ասում էիր՝ Սամվել խոսա՛, խոսում է, դատի՞ ես տալիս․ Մեսրոպ Եսայան (video) Բետոնե սալիկներն ընկել են 37-ամյա տղամարդու վրա Երևանի փոխքաղաքապետը ինքնաբացարկ է հայտնում Նախանձում է. Զախարովայի պատասխանը Մեդվեդևը ձեզ և Զելենսկուն «2 անուղեղ ռուսաֆոբներ» է ասել, ո՞նց կարձագանքեք․ հարց՝ Փաշինյանին (video) Դուք հիմա թղթի վրա ջնջում եք մի բան, որը հնարավոր չէ ջնջել իրական հողի վրա «Ի՞նչ է մոռացել Գերմանիան Խաղաղ օվկիանոսում։ Գուցե Բեռլինից մինչև օվկիանոս ստորգետնյա թունե՞լ են փորել». Զախարովա Տղերք ջան, ձեզ համար ՀՀ-ում չի կարող լինել փակ դուռ, հերթ, ձգձգումներ. Գագիկ Ծառուկյան Այդ անձինք չեն կարող ազատվել վաղեմության ժամկետների կիրառման հիմքով. Վարդապետյանը՝ «Մարտի 1»–ի գործի մասին Դպրոցներին կեղծ նամակներ են ուղարկվում. ԿԳՄՍ նախարարությունը զգուշացնում է Մակրոնը Հունաստանն էլ է փորձում մանրադրամ դարձնել Թուրքիայի դեմ. Էրդողանը սպառնում է, որ կկրկնվեն 100 տարվա իրադարձությունները Հիմա ասե՛ք՝ Փաշինյանը գործակա՞լ է․ լրագրողը՝ Սամվել Կարապետյանին (video) Ռուսաստանի կոշտ արձագանքը Փաշինյանին Փաշինյանը՝ պամպերսը հագը շանտաժ ա անում Ռուսաստանին․ գիտի՞՝ ինչ է լինելու․ Սամվել Կարապետյան (video) Զելենսկու սպառնալիքների վրա ազդել է Երևանում Եվրոպական գագաթնաժողովի ռուսատյաց մթնոլորտը. Զախարովա Դուք հակառուսականներ էլ չեք, ավանտյուրիստներ եք․ Մանուկ Սուքիասյանը՝ ՔՊ–ականներին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am