«Ի՞նչ է մոռացել Գերմանիան Խաղաղ օվկիանոսում։ Գուցե Բեռլինից մինչև օվկիանոս ստորգետնյա թունե՞լ են փորել». Զախարովա
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հայտարարությանը, թե Բեռլինը պատրաստ է հակազդել «ռուսական ակտիվությանը» Խաղաղ օվկիանոսում։
«Ի՞նչ է մոռացել Գերմանիան Խաղաղ օվկիանոսում։ Գուցե Բեռլինից մինչև օվկիանոս ստորգետնյա թունե՞լ են փորել։ Ես դրա մասին ոչինչ չգիտեմ, բայց միգուցե դա գերմանացի գիտնականների նոր մշակումներից է», — հեգնել է Զախարովան ճեպազրույցի ընթացքում։
