Էլ Չապոյին կարտահանձնեն
Մեքսիկայի կառավարությունը կկատարի ԱՄՆ-ի հարցումը` թմրաբարոն Խոակին Գուսման Լորային` Էլ Չապո (Թզուկ) մականվամբ, արտահանձնել ԱՄՆ: Այս մասին հաղորդում է Reuters-ը: Արտահանձնման ժամկետը դեռ պարզ չէ: Կառավարությունում գտնվող աղբյուրը հստակեցրել է, որ դա կօգնի կանխել հերթական փախուստը:
