ԱՄՆ-ն Օմանի ծոցում կրակ է բացել իրանական տանկերի վրա
ԱՄՆ ուժերը կրակ են բացել Օմանի ծոցում Իրանի դրոշի ներքո նավարկող Hasna տանկերի վրա։
Այս մասին հաղորդում է APA-ն՝ հղում անելով ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությանը (CENTCOM), որը տեղեկատվությունը հրապարակել է X սոցիալական ցանցում։
«ԱՄՆ ուժերը կիրառել են հարկադիր միջոցներ Օմանի ծոցում և վնասազերծել իրանական դրոշի ներքո նավարկող տանկերը», – հայտարարել է CENTCOM-ը։
