Արցախում մահացած զինծառայողը ընտանեկան խնդիրների պատճառո՞վ է ինքնասպան եղել

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Անցած գիշեր Արցախում մահացած Հարություն Վանյայի Խաչատրյանը, մեր տեղեկություններով ինքնասպանություն է գործել ընտանեկան խնդիրների պատճառով: Նա ինքնասպանություն է եղել՝ ինքնաձիգից կրակելով կզակին: Ինչպես տեղեկացրել ենք, մահացած զինծառայողը Արցախի Մարտունու շրջանի Թաղավարտ գյուղի բնակիչ էր: Թաղավարտի գյուղապետ Լեւոն Ալավերդյանը մեր զրույցում, սակայն, պնդեց, թե Հարություն Խաչատրյանը ներընտանեկան խնդիրներ չի ունեցել. «Ասում են՝ ինքնասպանություն է, բայց թե ինչ, ոնց՝ պետք է փորձաքննությամբ պարզվի: 100 տոկոս բացառվում է, որ ընտանեկան խնդիրներ ունենար, որովհետեւ շատ նորմալ ընտանիք, է հնարավոր չի դա: Անհնարին բան է էդ ընտանիքում վիճաբանություն լինի: Ճիշտ է, իրենք մի տարի է Ստեփանակերտ են ապրում, բայց էդ երեխան մեր դպրոցում է սովորել, հնարավոր չի: Գյուղում շրջանառվող վարկածներն ուղղակի չեմ ուզում ձեզ փոխանցել, տարբեր բաներ են ասում, բայց դեռ կոնկրետ որեւէ բան հայտնի չէ»,- ասաց Ալավերդյանը: Նրա խոսքով՝ Հարություն Խաչատրյանը 6 ամիս Լուսակերտում է ծառայել. «Սերժանտական է սովորել, որպես սերժանտ մի քանի օր է, ինչ անցել էր ծառայության, նոր էին տեղափոխել Արցախ»,- հավելեց գյուղապետը: Մեր տեղեկություններով, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով): Մահացած զինծառայողը ուներ մեկ քույր (14 տարեկան) եւ մեկ եղբայր (10 տարեկան): Նրա հայրը զինվորական է, կոչումով գնդապետ»: Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am