«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում, այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում հանդես է եկել ևս մեկ ցինիկ հայտարարությամբ, որն այս անգամ վերաբերում է մեր երկրի ներքին կյանքին:

«Ես ստանձնել եմ Փաշինյանին աջակցելու պարտավորությունը»,- հայտարարել է նա՝ նույն համատեքստում հիշատակելով նաև Մոլդովայի նախագահ Մայա Սանդուին։

Երբ խոշոր տերության ղեկավարը ընտրություններից ընդամենը մեկ ամիս առաջ հրապարակավ հայտարարում է, որ աջակցում է գործող վարչապետին, դա այդ երկրի ներքին կյանքին միջամտելու ցայտուն դրսևորում է:

Առավել ուշագրավը, սակայն, Մակրոնի փորձն էր՝ այդ աջակցությունը ներկայացնել որպես «ժողովրդավարության պաշտպանություն»։ Ֆրանսիայի նախագահը փորձել է տարբերակել արտաքին ներգործության «թույլատրելի» և «անթույլատրելի» ձևերը․ եթե Արևմուտքն է աջակցում՝ դա «մասնակցություն է ժողովրդավարությանը», եթե Ռուսաստանն է փորձում ազդեցություն ունենալ՝ դա «ժողովրդավարության կեղծում» է։

Հենց այստեղ է սկսվում քաղաքական ցինիզմը։ Ինքնիշխան պետության ներքաղաքական կյանքում արտաքին դերակատարի բացահայտ աջակցությունը չի դադարում միջամտություն լինել միայն այն պատճառով, որ այն ներկայացվում է «արժեքների պաշտպանության» կամ «ժողովրդավարության աջակցության» փաթեթավորմամբ։

Այսինքն, խնդիրը ոչ թե արտաքին ազդեցության փաստն է, այլ այն, թե ով է իրականացնում այդ ազդեցությունը և ում օգտին։

Միջազգային հարաբերությունները երբեք չեն կառուցվել արժեքների վրա։ Մեծ տերությունները գործում են նախ և առաջ սեփական շահերի տրամաբանությամբ՝ անկախ այն բանից, թե իրենց գործողությունները ինչ բարոյական կամ գաղափարական ձևակերպումներով են ներկայացվում։ Ֆրանսիան Հայաստանում չի իրականացնում վերացական «ժողովրդավարական առաքելություն»։ Փարիզն այստեղ ունի հստակ աշխարհաքաղաքական շահեր՝ Հարավային Կովկասում ազդեցության ընդլայնում, Ռուսաստանի դիրքերի թուլացում և եվրոպական քաղաքական ներկայության խորացում։

Այս համատեքստում Փաշինյանի իշխանությունը դիտարկվում է որպես այդ քաղաքական գծի գործընկեր և կրող։ Հետևաբար, Մակրոնի աջակցությունն ուղղված է կոնկրետ քաղաքական իշխանությանը։

Երբ Ռուսաստանի հնարավոր ազդեցությունը ներկայացվում է որպես սպառնալիք, իսկ Ֆրանսիայի բացահայտ աջակցությունը՝ որպես «ժողովրդավարության մասնակցություն», ձևավորվում է երկակի չափանիշների մի համակարգ, որը հենց ինքն է հարվածում ժողովրդավարական ինստիտուտների վստահելիությանը։

Հայաստանի ընտրություններն աստիճանաբար վերածվում են աշխարհաքաղաքական մրցակցության դաշտի, որտեղ տարբեր ուժային կենտրոններ արդեն բացահայտորեն աջակցում են իրենց նախընտրած դերակատարներին։

Որտե՞ղ է ավարտվում «աջակցությունը» և սկսվում «միջամտությունը»։ Սա ամենևին էլ հռետորական հարց չէ:

Մակրոնն ըստ էության, այդ հարցին չպատասխանեց։ Նա պարզապես փորձել է հիմնավորել, որ արևմտյան ներգործությունն ունի «այլ բնույթ»։ Սակայն միջազգային հարաբերություններում «բացառիկության» այս թեզը մշտապես հանգեցրել է երկակի ստանդարտների, քաղաքական ցինիզմի և փոքր պետությունների ինքնիշխանության արժեզրկման։

Փաշինյանի «ժողովրդավարությունը» վերածվել է ոչ թե ինքնուրույն պետական համակարգի, այլ արտաքին ազդեցությունների պայքարի գործիքի։

Ընտրությունները հայ ժողովրդի որոշումն են լինելու, ոչ թե Փարիզի, Մոսկվայի կամ Բրյուսելի։ Սա է մեր ընտրական թիմի հստակ համոզումը»,-գրել է նա։

դիտվել է 213 անգամ
Լրահոս
Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video) Միքայել Սրբազանի արձագանքը՝ Գյումրիի երեկվա հավաք֊համերգին (video) Ես աջակցում եմ Սամվել Կարապետյանին․ Հրանտ Բագրատյան (video) «Սերժ Սարգսյանի թիմը պետք է ասի՝ գլուխդ պատով ես տվել»․ Հրանտ Բագրատյան (video) Ո՞ւր եք հասցրել երկիրը, ՊՊԾ-ն նկարը հանել ա ԱԺ սերվերից ու տվել Չախոյանի ԶԼՄ-ին, հերիք ա արդեն (video) Հիմա ասեմ՝ Մակրոնն ինչ շահ ունի Թուրքիայից․ Հրանտ Բագրատյան (video) Ես ձեզ հիմա բացահայտեմ՝ ինչ գաղտնի պայմանավորվածություններ է ունեցել այս օրերին Նիկոլը․ Աշոտյան (video) Ալե՛ն, ձեզ ընդամենը թույլ են տվել Ռուսաստանին քրֆել․ Հրանտ Բագրատյան (video) Անբարո համակարգ է․ համատարած գաղտնալսումներ, գաղտնի նկարահանումներ․ Գալստյանը՝ Գլխավոր դատախազին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am