Սրտանոթային հիվանդները լավ կանեն պաշտպանվեն սուր շնչառական վարակներից. Գլխավոր սրտաբան

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի բնակիչները տեսնում են, որ այս ձմռանը դիտվող եղանակային պայմանները գարուն են հիշեցնում, իսկ օդերևութաբանները դա հաստատում են՝ մասնավորապես նշելով, որ օդի ջերմաստիճանն այս ընթացքում բարձր է եղել կլիմայական միջինից ընդհուպ մինչև 10 աստիճանով: Տարածվող տեղեկությունների համաձայն, առկա ջերմային ֆոնը բացասաբար է անդրադառնում սրտանոթային հիվանդություններ ունեցող մարդկանց առողջության վրա ու նաև մեծացել է այդ կապակցությամբ բուժհաստատության դիմողների թիվը: ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանը տագնապ հնչեցնելու անհրաժեշտություն չի տեսնում: Մեր հարցին, թե գարնանը համապատասխանող այս եղանակը վտանգ ներկայացնո՞ւմ է սրտանոթային հիվանդների համար, և գուցե պետք է դա կանխելու նպատակով ինչ-որ միջոցնե՞ր ձեռնարկել, հանրապետության գլխավոր սրտաբանը պատասխանեց. «Այս պահի դրությամբ գոնե ես վտանգ չեմ տեսնում: Բայց ժամանակը ցույց կտա՝ եղանակի ընթացքն ինչպիսին կլինի ավելի երկար ժամանակահատվածում, ինչից հետո միայն կարելի է եզրակացություններ անել: Իսկ դիմելիության աճը հետտոնական այս շրջանում սովորական երևույթ է: Օդերևութաբանները կանխատեսել են, որ հունվարի 19-ից ջերմային ֆոնը համապատասխանելու է մարտին և լինելու է փոփոխական եղանակ: Գլխավոր մասնագետը սրտանոթային հիվանդներին առայժմ միայն խորհուրդ է տալիս պաշտպանվել սուր շնչառական վարակներից: «Որևէ նախազգուշացման անհրաժեշտություն այս պահին չեմ տեսնում: Այս սեզոնին հիմնական խնդիրը կապված է լինում տարածված սուր շնչառական վարակների հետ, որը բնականաբար շատ ավելի ծանր է անդրադառնում սրտանոթային հիվանդների վրա, նրանց մոտ ավելի հաճախ հանգեցնում է թոքաբորբերի: Երբ մարդու սիրտն առողջ չէ, թոքաբորբերի զարգացման հավանականությունը շատ ավելի բարձր է: Եվ այս ընթացքում, պայմանավորված սրտանոթային խնդիրներին վարակների միանալով, թոքաբորբերի շատ դեպքեր ենք ունենում: Սրտային հիվանդների հիմնական հոսպիտալացումները կապված են թոքային ինֆեկցիաների զարգացման հետ»,- փաստեց գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանը»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am