«Տագնապալի լուրեր». ԱՄՆ-ում խուճապի են մատնվել Իրանի վերաբերյալ Դոնալդ Թրամփի որոշումից հետո
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հայտարարված «Ազատության նախագծի» ինքնաբուխ մեկնարկն ու արագ ավարտը վկայում են, որ Վաշինգտոնը կորցրել է Իրանի հետ հակամարտության հստակ նպատակը: Այս մասին X սոցիալական հարթակում հայտարարել է ԱՄՆ բանակի պահեստազորի փոխգնդապետ Դենիել Դևիսը։
«Սպիտակ տնից նոր՝ ավելի տագնապալի լուրեր են գալիս․ ընդամենը 48 ժամ էլ չի անցել, և նախագահ Թրամփն արդեն ավարտել է «Ազատության նախագիծը»՝ այն հայտարարելով հաջողված, թեև ակնհայտ է, որ որևէ հաջողություն չկա։ Պահպանելով շրջափակումը՝ նա երաշխավորում է, որ հակառակ կողմի հետ բանակցություններ չեն լինի։ Իսկ այն հայտարարությունները, թե Իրանի հետ բանակցություններ են ընթանում, ուղղակիորեն հերքվում են իրանցիների կողմից։ Սա պարզապես ևս մեկ ապացույց է, որ վարչակազմը խուճապահար փորձում է որևէ լուծում գտնել՝ առանց հստակ նպատակի՝ անգամ չհասկանալով, թե ինչ են իրականում փնտրում։ Մենք մնում ենք շատ վտանգավոր իրավիճակում, քանի որ յուրաքանչյուր օր, երբ նեղուցը փակ է, մեր երկրի համար տնտեսական վնասը աճում է»,- եզրափակել է Դևիսը։
