ՌԴ-ի հետ հակամարտությունը ստիպում է երկնքից իջնել գետնին
Անկարայի արտաքին քաղաքական կուրսը վերջին տարիներին հանգեցրել է լուրջ խնդիրների մի շարք երկրների հետ հարաբերություններում, այդ թվում Իսրայելի, Իրաքի, Եգիպտոսի, Սիրիայի, Իրանի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի, գրում է թուրքական Radikal պարբերականը: Ռուսաստանի հետ խնդիրները բացասական են ազդում և կազդեն եվրասիական տարածաշրջանի մի շարք երկրների հետ Անկարայի հարաբերությունների վրա, նշված է հոդվածում: Այդ ճգնաժամը կարող էր ուրախացնել նրանց, ովքեր հույս ունեին Թուրքիայի հարաբերությունների ջերմացմանը ԵՄ և ՆԱՏՕ-ի հետ, սակայն այդ սպասելիքները չարդարացան: «Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարի խոսքերը այն մասին, որ ռուս-թուրքական լարվածության սրման դեպքում ՆԱՏՕ-ն անհամբերությամբ չի սպասում Ռուսաստանի հետ հակամարտության մեջ մտնելուն, ստիպում է երկնքից իջնել գետնին»,- գրում է պարբերականը:
