Ոչ սթափ, մեքենա վարելու իրավունքից զրկված վարորդի մասնակցությամբ վթար է եղել․ վիրավոր կա
Երեկ՝ մայիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 02։45-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Սուրենավան գյուղի վարչական տարածքում, բախվել են Երևանի բնակիչ 42-ամյա Իրինա Հ․-ի վարած «Nissan Rogue» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 51-ամյա Սևադա Մ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
