Քիչ մարդիկ կան ինձ նման, աշխարհի 17-րդ հայը լինելը բավականին ծանր բան է, չիմանաք, թե հեշտ է. Հովհաննես Չեքիջյան

Ինչպես արդեն հայտնել ենք, Նախագահը Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանին հանձնել է Հայրենիքի շքանշանը: Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանը երախտագիտություն է հայտնել իրեն նման բարձր պարգևի արժանացնելու համար և ընդգծել, որ այն կկրի սիրով, հպարտությամբ և մեծ պատասխանատվությամբ: «Սիրտս լցված է ուրախությամբ: Անբացատրելի բան է սա: Թեև կյանքում ունեցել եմ պարգևներ՝ և՛ Կրեմլում, և՛ Փարիզում, և՛ այլուր, բայց ոչ մի անգամ իմ ստացած պարգևներից ոչ մեկն այսքան բարձր, այսինքն՝ երկրի ամենաբարձր պարգևը չի եղել: Առաջին անգամ է, որ երկրի ամենաբարձր պարգևին արժանանում եմ շնորհիվ մեր սիրելի Նախագահի, ով ինձ պարգևեց այս անակնկալը: Անակնկալ եղավ ինձ համար, երբ դեկտեմբերի 30-ին մենք ճանապարհում էինք 2017 թվականը, Նախագահն ինքը հնչեցրեց, որ ստորագրել է հրաման: Չհասկացա ինչ կատարվեց ինձ հետ՝ սիրտս պայթեց, թե՞ չպայթեց, չտեսնված մի ուրախություն եղավ: Այո՛, երկար ու ձիգ տարիներ՝ մի քանի տասնյակ տարի այս խմբի հետ աշխատել եմ, իզուր չի եղել իմ աշխատանքը: Աշխարհի շատ կենտրոններում մենք խոշոր հաջողություններ ենք ունեցել, բայց ոչ մի անգամ իմ մտքով չէր անցնի, որ մի օր այսպիսի բարձր պարգևի կարժանանամ: Տարիքս բավականին առաջացած է, բայց ինչպես տեսնում եք, կարծես, այնքան էլ ծեր չեմ: Թեև զառամյալ ծերունու տարիք ունեմ, բայց ինքս այդպիսին չեմ: Երկար չխոսեմ: Սիրտս լցված է, ինչպես ասացի: Քիչ մարդիկ կան ինձ նման՝ աշխարհի 17-րդ հայը լինելը բավականին ծանր բան է, չիմանաք, թե հեշտ է: Այդ ծանրությունը ես պետք է կրեմ և՛ սիրով, և՛ հպարտությամբ, և՛ մեծ պատասխանատվությամբ: Սա ինձ պարտավորեցնում է: Շնորհակալ եմ անչափ»,- ասել է մաեստրո Հովհաննես Չեքիջյանը:

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am