Միջուկային պատերազմ երբեք չպետք է սանձազերծվի․ ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանը շարունակում է պահպանել համոզմունքը, որ միջուկային պատերազմ երբեք չպետք է սանձազերծվի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի համաժողովի ընթացքում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան և ռուսական պատվիրակության ղեկավար Անդրեյ Բելոուսովը։
«Ռուսաստանը լիարժեք գիտակցում է միջուկային պատերազմի հետևանքները և պահպանում է համոզմունքը, որ այն երբեք չպետք է սանձազերծվի»,- նշել է դեսպանը։
Ավելի՝ սկզբնաղբյուրում։
