Իրանի հետ փոխադարձ համաձայնության ենք եկել․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Պակիստանի և այլ երկրների խնդրանքով, Իրանի դեմ արշավում ԱՄՆ-ի ունեցած մեծ ռազմական հաջողությունների, ինչպես նաև Թեհրանի հետ լիակատար և վերջնական համաձայնության հասնելու ուղղությամբ արձանագրված զգալի առաջընթացի պայմաններում, կողմերը փոխադարձ համաձայնության են եկել:
Նրա խոսքով՝ թեև շրջափակումը կմնա ուժի մեջ, «Ազատություն» նախագիծը (Հորմուզի նեղուցով նավերի անցումը) կկասեցվի կարճ ժամանակով՝ հասկանալու համար, թե արդյոք վերջապես հնարավոր կլինի կնքել և ստորագրել համաձայնագիրը։
