Մեր երկրի ղեկավարի վախկոտ պահվածքից ավելի ենք նվաստացած զգում մեզ, քան՝ թշնամու խոսույթից. Իսրայելյանը՝ Ալիևի հակահայկական ելույթի մասին
Մի քանի պետության ներկայացուցիչներ ու 3-4 երկրի լրագրողներ ու են իջել մեզ մոտ, հարցազրույց են վերցրել ու շփվել մեզ հետ։ Նամակներ փոխանցելու հնարավորություն չի եղել, փորձել ենք, խնդրել ենք, բայց՝ ապարդյուն։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Վերածնվող Արցախ» ՀԿ նախագահ Անաստաս Իսրայելյանը՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի շրջանակում անցկացված բողոքի ակցիաներին։
Ալիևն ամեն ինչ արեց՝ Փաշինյանին հիշեցնելու, որ, ի տարբերություն Եվրոպական համայնքի, ինքը չի փակել կոնֆլիկտի էջը. Աբրահամյան
Ալիևն ամեն ինչ արեց՝ Փաշինյանին հիշեցնելու, որ, ի տարբերություն Եվրոպական համայնքի, ինքը չի փակել կոնֆլիկտի էջը. Աբրահամյան
Իլհամ Ալիևը կմասնակցի Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին
Իլհամ Ալիևը կմասնակցի Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին
«Գիտեինք, որ ՀՀ իշխանությունները կխոչընդոտեին մեր ակցիանեըր, բայց այս աստիճան՝ ոչ»,- ընդգծեց նա։
ՀԿ նախագահը նշեց, որ եվրոպական կառույցները փորձում են իրենց ներկայացնել ժողովրդավարական տեսանկյունից, որ հարգում են մարդու իրավունքները։
«Մենք փորձեցինք հավատալ դրան, բայց տեսանք, որ ամեն ինչ սուտ է, ամեն ինչ պլանավորված ու ձևական է։ Այսօրվա նրանց հայաստանում գտնվելն էլ է պայմանավորվածության արդյունք։ Ահագին ներքին պայմանավորվածություններ կան, որոնք դեռ հետագայում ենք իմանալու՝ տարածաշրջանային բախումների ժամանակ։ Ներկա պարագայում նրանց դերակատարությունն այս տարածաշրջանում հայ ժողովրդի մասին չէ»,- ասաց նա։
Ա. Իսրայելյանը շեշտեց, որ Հայաստանում ու տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների 1%-ն էլ կախված չէ ՀՀ գործող իշխանություններից։
«Խաղաղություն լինել-չլինելն ուրիշից է կախված՝ մեր պատմական թշնամուց։ Նույն ձև՝ կոմունիկացիաների բացումը, ուզեն՝ կլինի, չուզե՞ն՝ չի լինելու։
ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի շրջանակում մեր երկրի առաջնորդն անտեղ նստած՝ Ադրբեջանի ղեկավարը մեր երկրի հասցեին մեղադրանքներ է հնչեցնում, իսկ Փաշինյանը՝ ձայն չի հանում, ավելին՝ շնորհակալություն է հայտնում «պարոն Ալիևին»։ Ալիևը միշտ այդ խոսույթն օգտագործելու է՝ նվաստացնելու ու վիրավորելու համար։ Մեր երկրի ղեկավարի վախկոտ, անպիտան պահվածքից, մեր ազգի արժանապատվությունը բարձր չպահող ղեկավարությունից ավելի ենք նվաստացած զգում մեզ, քան՝ թշնամու խոսույթից։ Հիմա վաղը այս առաջնորդի հետ ինչպե՞ս ճանապարհ գնանք։ Մեր երկիրը վտանգի առաջ է կանգնած»,- ասաց նա։
ՀԿ նախագահն ընդգծեց, որ ՀՀ գործող իշխանությունները խնդիրների մեջ է։
«Հիմա ինչ անում են՝ անում են իրենց փրկության համար։ Իրենց անձնական անվտանգության համար կարող է պատերազմ լինի ու երկրի կեսը տան»,- հավելեց նա։
