Ես պռոստը գնացի մտա ավտոբուսի մեջ․19-ամյա վարորդը ներկայացրել է՝ ինչպես է եղել վթարը
Ես պռոստը գնացի մտա ավտոբուսի մեջ։ Այս մասին իր սոցիալական ցանցերում հայտնել է 19-ամյա Վարդան Մարկոսյանը, ով մեքենան արագ վարելով՝ դարձել էր շղթայական վթարի պատճառ։
Նշենք, որ ապրիլի 23-ին, ժամը 12:00-ին, Երևանում՝ Մյասնիկյան պողոտայում, Կենդանաբանական այգու դիմաց, տեղի է ունեցել շղթայական ավտովթար։
SHAMSHYAN.com-ը ներկայացրել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է Վ. Մարկոսյանը միտումնավոր գերազանցում թույլատրելի արագությունը և անգամ տեսանկարահանում։
«Մատերիդ վրա կարաս հաշվես էս շոֆերներից որ մեկը կարար․․․ արա, զգում էի ես իմ ավտոն պրյամը։ Արա, նեղ տեղերը նենց էի գոնկա մտնում, որ ո՛չ թողեի քիթը կպնի էն յան, ո՛չ հետևը էն յան։ Ես պռոստը հիպնոսացա ու չջոգի ինչ եմ անում»,- ասել է նա։
