Ֆրանսիայում ցուցարարներն արդարադատության նախարարին փակել են բանտում
Ֆրանսիայում արհմիությունների ներկայացուցիչները դժգոհ են բանտերում անվտանգության միջոցառումերի ուժեղացմանն ուղղված առաջարկների բացակայությունից։ Բանտերում անվտանգության ուժեղացմանն ուղղված ցույցերի մասնակիցները բարիկադավորել են ուղղիչ հաստատության ելքը, որտեղ գտնվել է Ֆրանսիայի արդարադատության նախարար Նիկոլ Բելուբեն։ Առավոտյան նախարարը ժամանել էր Վանդեն-լե-Վիեյի խիստ ռեժիմի բանտ՝ հանդիպելու վերակացուների հետ, ովքեր անցած հինգշաբթի մահափորձի զոհ էին դարձել, հայտնում է La VDN-ը։ Հաստատության ղեկավարության հետ հանդիպմանը նախարարը հայտարարել է, որ այսօր կհայտնի բանտի նոր պետի անունը։
