Սամվել Կարապետյանի հորդորով Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը
Լեգենդար հետախույզ Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը, դադարեցրել է հացադուլը։ Այս մասին 24News-ին հայտնեց պաշտպան Արամ Վարդևանյանը։
Ավանեսյանը հացադուլ էր հայտարարել ապրիլի 29-ից։
«Այսօր «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգային թիմի ղեկավար Արթուր Ավանեսյանը կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանի հորդորով դադարեցրել է հացադուլը»,- ասել է փաստաբանը։
24News-ի հետ զրույցում Վարդևանյանը նշեց նաև, որ հրատապ կերպով փաստաբանական խմբի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք:
Հիշեցնենք, որ Ավանսեյանը ձերբակալվել է, ըստ պաշտոնական հաղորդագրության, ԱԺ ընտրություններին իրենց օգտին քվեարկելու դիմաց մի շարք ընտրողների աշխատանքի ընդունելու և այլ եղանակով կաշառք խոստանալու կասկածանքով։ Նա կալանավորվել է 2 ամսով։
