Չարիքի խմբակը իր իսկ պատմական ձախողումը փորձում է ներկայացնել որպես պատմական նվաճում. Բագրատ Սրբազան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ով քաղաքական հետապնդման պատճառով գտնվում է կալանավայրում, ծավալուն աշխատություն է պատրաստում խաղաղության, պատերազմի և նահատակության մասին:

«Սրբազան պայքարի» էջում նախաբանից հատված է հրապարակվել.

«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ուստի առեք Աստծո սպառազինությունը, որպեսզի կարողանաք հետ մղել չարին չար օրում և ամեն բան կատարելուց հետո հաստատուն մնալ» (Եփես Զ:13)

Այսօր պատերազմի և խաղաղության թեման հասկանալի պատճառներով դարձել է առաջնային, ավելի ճիշտ` գերառաջնային: Այս շատ բնական թեման հանկարծ ապոկալիպտիկ նշանակություն է ստացել մեր կյանքում:

Իսկ ինչո՞ւ է այսօր այն դարձել գերառաջնային, չէ՞ որ «խաղաղություն է հաստատված, այլևս «խաղաղություն է»: Շատ պարզ պատճառով. իշխող խմբակը, տապալած լինելով իր բոլոր խոստումները, այժմ էլ փորձում է իրեն հատուկ խաբեությամբ ու ստով «քվեներ» գողանալ` հանրությանը վախեցնելով պատերազմով կամ դրա բերած արհավիրքով (սա մեկ անգամ արդեն լսել ենք Ոսկեպար-Կիրանցում, երբ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնողը պատերազմով սպառնում էր իրեն իսկ ընտրած ժողովրդին):

Սա շատ ընդունված փորձառություն է (practice) հատկապես կաղացող, թույլ կամ բռնապետական իշխանություն ունեցող երկրներում, երբ վախի մթնոլորտի ձևավորմամբ փորձ է արվում կառավարել և վերահսկել հասարակական տրամադրությունները` հուսահատեցնել և մղել հարմարվելու այն իրականության հետ, որ հենց տվյալ իշխանությունն է ստեղծել:

Այսպիսի վարչախմբին հատուկ է թե’ ներքին, և թե’ արտաքին թշնամու ահռելիության և սեփական ժողովրդի անզորության արհեստական կերպարի ստեղծումը` բնականաբար միևնույն ժամանակ հանդես գալով որպես այս անզորության «միակ պաշտպանը» և խաղաղության «միակ գրավականը»: Մեր դեպքում կառավարության ղեկավարի պաշտոնը զբաղեցնողը հավակնում է ասել «խաղաղությունը ես եմ»:

Թե ինչ է ասում այսօրվա չարիքի խմբակը, ամբողջությամբ պարզ է. փորձում է իր իսկ պատճառած պատմական ողբերգությունը ներկայացնել որպես պատմական նվաճում, պատմական ամոթն ու խայտառակությունը` պատմական հերոսություն, պատմական ձախողումը` պատմական անհրաժեշտություն և հաջողություն, պատմական ստրկամտությունը` պատմական ազատագրում, պատմական սուտն ու կեղծիքը` պատմական ճշմարտություն և արդարություն, և վերջապես պատմական պարտությունը` պատմական հաղթանակ:

Ինչպես նշեցի, իրենց հետ ամեն ինչ առավել քան պարզ է, քանի որ «նրանց ոտքերը դեպի չարն են ընթանում… նրանք չճանաչեցին խաղաղության ճանապարհը ու նրանց ուղիներում արդարություն չկա, որովհետև նրանց շավիղները, որով ընթանում են, խոտորված են, և նրանք խաղաղությունը չեն ճանաչում» (Ես. 59:7-8), և քանի որ «ամբարիշտներն ու անօրենություն գործողները իրենց ընկերների հետ խաղաղության մասին են խոսում, բայց սրտերում չարություն է» (Սաղմ. 27:3)

Ես կփորձեմ որքան հնարավոր է համառոտ կերպով անդրադառնալ սուրբգրային ընկալմանը և հոգևոր փորձառությանը խաղաղության, պատերազմի, ինչպես նաև նահատակության մասին` որպես էութենական և գոյաբանական (օնթոլոգիական) իմաստով հիմքը և բացարձակ ճշմարտությունը սույն կարևոր թեմաների:

Շարունակելի…»։

դիտվել է 96 անգամ
Լրահոս
Քաղաքացիներին տարհանել են Զելենսկին գոհ է Փաշինյանի հետ հանդիպումից Կոբախիձեն ու Զելենսկին Երևանում քննարկել են վրաց-ուկրաինական հարաբերությունները Երբ դիրքորոշումը լղոզված է, երկիրը դառնում է ոչ թե կամուրջ, այլ միջանցիկ բակ. փորձագետ Փրկարարները Զառիթափ գյուղում ավտոմեքենան դուրս են բերել գետից Կոբախիձեն մտահոգություն է հայտնել Ինչ է ասել Թուրքիայի փոխանախագահը Երևանում Իրանն ԱՄԷ-ի վրա արձակել է 4 թևավոր հրթիռ Ստեփանակերտում ոչնչացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված զանգակատունը Սա է «խաղաղությունը»՝ հանուն Ալիևի ու Փաշինյանի ռեժիմների շարունակականության․ Բեգլարյան Չարիքի խմբակը իր իսկ պատմական ձախողումը փորձում է ներկայացնել որպես պատմական նվաճում. Բագրատ Սրբազան Թանկ չե՞նք վճարել ու վճարում երկիրը հակառուսականության թատերաբեմ դարձնելու համար․ Դանիելյան Հայ-ֆրանսիական հարաբերությունները ձեր և Փաշինյանի պատմական ձեռքբերումը չէ. Սաղաթելյանը՝ Մակրոնին Զելենսկիին հրավերը թիկունքից հարված է մեր ազգային արժանապատվությանը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանն ու Զելենսկին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ Գործող կառավարիչը մեզ փորձում է հրել թուրքական հավակնությունների թակարդը․ Աբրահամյան Վերոնիկա Զոնաբենդ. «Սրան չի կարելի հարմարվել» Գեղամ Նազարյա՛ն, քեզ թվում է՝ տենց բան ես ասելու ու թռնե՞ս․ Հայկ Նահապետյան (video) «Փաշինյանի նման ղեկավարի ժողովուրդը պետք է տապալի գետնին»․ Հարցում (video) Իրանի շուրջ իրավիճակը հասնում է պիկին․ Թրամփին մի փրկություն է մնացել․ Հայկ Նահապետյան (video) Ալիևին միացրին, որ Երևանի կենտրոնում հաթաթա տա․ Նիկոլը հավերժ չի, գնալու՛ է․ Հայկ Մամիջանյան (video) Ինչպես է Ալիևը «մունաթ» գալիս եվրոպացի լիդերների վրա․ Նիկոլը լուռ է (video) Պետք է ամեն ինչ անենք՝ ճգնաժամերը չկրկնվեն․ Իտալիայի վարչապետի ակնարկը (video) Լսե՛ք Ալիևի այսօրվա խայտառակ խոսքն ու մի՛ գժվեք․ Նաիրա Զոհրաբյան (video) Լա՛վ լսեք՝ ժողովրդավարություն գոյություն չունի Հայաստանում․ Սամվել Հակոբյանը՝ եվրոպացի առաջնորդներին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am