Վերոնիկա Զոնաբենդ. «Սրան չի կարելի հարմարվել»

Մեդիամաքսի հարցազրույցը Ադրբեջանում անազատության մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի հետ:

- Վերոնիկա՛, ի՞նչ գիտեք Ռուբենի այսօրվա վիճակի մասին: Որտե՞ղ է նա գտնվում, ինչպե՞ս եք կապ պահպանում:

- Մենք Ռուբենի մասին ավելի քիչ գիտենք, քան ընտանիքը պետք է իմանա հարազատ մարդու մասին: Տեղեկատվության հիմնական աղբյուրը հազվադեպ հեռախոսազրույցներն են, որոնք հանգստություն չեն բերում: Ընդհակառակը, զրույցն ավարտելուց հետո մտքումդ պտտում ես ամեն մի բառը. ինչպե՞ս էր հնչում ձայնը, հոգնածություն կար՞, արդյոք չէ՞ր փորձում ինչ-որ բան թաքցնել, որ մեզ չանհանգստացնի:

Վերջին անգամ Ռուբենն ասել էր, որ իրեն եւ մյուս հայ գերիներին տեղափոխել են Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայության քննչական մեկուսարանից: Այդ ժամանակ նա ինքն էլ դեռ չգիտեր, թե որտեղ: Ավելի ուշ իմացանք, որ դա Բաքվի Ղարադաղի շրջանի «Ումբակի» բանտային համալիրն է:

Առողջության մասին գիտենք միայն իր խոսքերից: Նա ասել է, որ բժշկական զննություն է անցել, եւ որ ամեն ինչ կարգին է: Բայց Ռուբենը միշտ փորձում է մեզ հանգստացնել, ուստի ընտանիքի համար դա չի կարող փոխարինել անկախ տեղեկատվությանը:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հեռանալուց հետո մենք կորցրեցինք անգամ վստահության այն նվազագույն խողովակը, որն ունեինք նախկինում: ԿԽՄԿ-ի միջոցով ընտանիքը հնարավորություն ուներ հինգ րոպեանոց տեսանյութ փոխանցել Ռուբենին, ինքն էլ՝ մեզ: Հիմա նա մեզ չի տեսնում: Մենք չենք տեսնում նրան: Նա չի տեսել, թե ինչպես է մեծանում իր թոռնիկը, որն արդեն երկու տարեկան է: Օր օրի սպասում ենք եւս մեկ թոռնիկի ծնվելուն: Ընտանիքի համար դա ուրախություն է, բայց այդ ուրախության կողքին միշտ ցավ կա. Ռուբենը մեզ հետ չէ: Նա չի կարող տեսնել, թե ինչպես են մեծանում իր զավակներն ու թոռները:

Հաճախ եմ մտածում այն մասին, թե որքան արագ «ընթացակարգեր», «լիազորություններ», «բանակցություններ» բառերի հետեւում անհետանում է մարդը: Եվ խոսքը միայն Ռուբենի մասին չէ: Խոսքը բոլոր հայ գերիների եւ նրանց ընտանիքների մասին է, որոնք արդեն գրեթե երեք տարի ապրում են հույսի եւ անհայտության արանքում: Դրան չի կարելի հարմարվել:

- Վերջերս Ռուբենը դիմել էր Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանին: Ի՞նչն էր Ձեզ համար ամենակարեւորն այդ դիմումի մեջ, եւ ի՞նչ արձագանք էիք ակնկալում:

- Ամենակարեւորն այն էր, որ նա խնդրում էր ամենատարրական բաների մասին՝ ընտանիքի հետ կապի, գրքեր եւ ծանրոցներ փոխանցելու հնարավորության, հարազատ մարդու հետ տեղի ունեցողի մասին տեղեկացված լինելու ընտանիքի իրավունքի մասին:

Երբ մարդը գրեթե երեք տարի գտնվում է անազատության մեջ, նման բաները դադարում են կենցաղային լինել: Հարազատների ձայնը, երեխայի լուսանկարը, գիրքը, ամենաանհրաժեշտը փոխանցելու հնարավորությունը՝ այս ամենն ուժ է տալիս եւ դառնում ներքին առանցքի մի մաս, որն օգնում է նման անմարդկային պայմաններում պահպանել արժանապատվությունն ու հարգանքը սեփական անձի հանդեպ:

Մանրամասները՝ mediamax.am-ում

դիտվել է 234 անգամ
Լրահոս
Չարիքի խմբակը իր իսկ պատմական ձախողումը փորձում է ներկայացնել որպես պատմական նվաճում. Բագրատ Սրբազան Թանկ չե՞նք վճարել ու վճարում երկիրը հակառուսականության թատերաբեմ դարձնելու համար․ Դանիելյան Հայ-ֆրանսիական հարաբերությունները ձեր և Փաշինյանի պատմական ձեռքբերումը չէ. Սաղաթելյանը՝ Մակրոնին Զելենսկիին հրավերը թիկունքից հարված է մեր ազգային արժանապատվությանը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանն ու Զելենսկին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ Գործող կառավարիչը մեզ փորձում է հրել թուրքական հավակնությունների թակարդը․ Աբրահամյան Վերոնիկա Զոնաբենդ. «Սրան չի կարելի հարմարվել» Գեղամ Նազարյա՛ն, քեզ թվում է՝ տենց բան ես ասելու ու թռնե՞ս․ Հայկ Նահապետյան (video) «Փաշինյանի նման ղեկավարի ժողովուրդը պետք է տապալի գետնին»․ Հարցում (video) Իրանի շուրջ իրավիճակը հասնում է պիկին․ Թրամփին մի փրկություն է մնացել․ Հայկ Նահապետյան (video) Ալիևին միացրին, որ Երևանի կենտրոնում հաթաթա տա․ Նիկոլը հավերժ չի, գնալու՛ է․ Հայկ Մամիջանյան (video) Ինչպես է Ալիևը «մունաթ» գալիս եվրոպացի լիդերների վրա․ Նիկոլը լուռ է (video) Պետք է ամեն ինչ անենք՝ ճգնաժամերը չկրկնվեն․ Իտալիայի վարչապետի ակնարկը (video) Լսե՛ք Ալիևի այսօրվա խայտառակ խոսքն ու մի՛ գժվեք․ Նաիրա Զոհրաբյան (video) Լա՛վ լսեք՝ ժողովրդավարություն գոյություն չունի Հայաստանում․ Սամվել Հակոբյանը՝ եվրոպացի առաջնորդներին (video) Վաղը սրանք կգնան, իսկ մենք կմնանք մեր պրոբլեմների բեռով. փաստաբան Դուք հասկանու՞մ եք՝ մեր զավակներին պատրաստում են, որ կռվեն Ռուսաստանի դեմ․ Հայկ Նահապետյանի ահազանգը (video) Էս ակվարիրումի ձկների նման ԵՄ առաջնորդներին մեկուսացրել եք ու ջանջիգյար անում․ Արմեն Աշոտյան (video) Իրանն Օմանի հետ քննարկում է Հորմուզի նեղուցով անցման ռեժիմը Արցախը հանձնողները պետք է պատասխան տան, այստեղ ուղղակի ներում չի կարող լինել․ Ռոբերտ Քոչարյան (video) Բայց սա խաղաղություն չէ, սա Հայաստանի խաղաղ ադրբեջանացում է․ Շարմազանով Ալիևի խայտառակ ելույթը լսեցի՞ք․․․ դե պատասխան տվեք․ Էդուարդ Շարմազանով (video) Մաքսիմ Գալկինը Երևանում է «Իբրև թե, մինչև հիմա Հայաստանի տեղը չգիտեին»․ Արցախի հաղթանակով, բոլորն էլ գիտեին Հայաստանի տեղը Դուք էս խայտառակության համար պատասխան եք տալու, Նիկոլին եք փրկու՞մ․ Արմեն Աշոտյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am