Սարսափելի դեպք. Ամուսինները իրենց 13 երեխաներին շղթայել էին և սովի մեջ պահել. նկար
ԱՄՆ-ում ոստիկանները ձերբակալել են ամուսինների, ովքեր փակի տակ են պահել իրենց՝ 2-ից 29 տարեկան 13 երեխաներին:
Միջադեպը տեղի է ունեցել Փերիս քաղաքում:
Ոստիկանությունը եկել է ստուգման‚ երբ 17-ամյա աղջիկը կարողացել է փախչել տնից և ոստիկանություն կանչել:
Բոլոր զոհերը տանջված էին քաղցից և շատ կեղտոտ էին: Ներկայումս նրանք բոլորը հոսպիտալացվել են: Հարցաքննության ժամանակ 57-ամյա Դեվիդ Ալեն Թերպինը և 49-ամյա Լուիզա Աննա Թերպինը այդպես էլ չեն կարողացել բացատրել իրենց արարքի իմաստը:
