Բայց սա խաղաղություն չէ, սա Հայաստանի խաղաղ ադրբեջանացում է․ Շարմազանով
Ալիեւն իր ելույթում արցախցիներին «սեպարատիստներ» է անվանում ու Արցախի ղեկավարներին ՝«պատերազմական հանցագործներ»,իսկ Փաշինյանն արձագանքելու փոխարեն ասում է՝ «թենքյու»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:
«Լսեցի՞ք Ալիեւի ելույթը։
Օրը ցերեկով Արցախի ինքնորոշման պայքարն անվանեց «սեպարատիզմ»։
Բաքվի հայ պատանդներին անվանեց «պատերազմական հանցագործներ»։
Նիստը վարող Փաշինյանը ոչ միայն ծպտուն չհանեց, այլ մի հատ էլ ասում է՝ «թենքյու»։
Սա է ձեր բերած խաղաղությունը։
Բայց սա խաղաղություն չէ, սա Հայաստանի խաղաղ ադրբեջանացում է։
Հունիսի 7-ին շանս ունենք կամ «գրողի ծոցն» ուղարկել Ալիեւի ձեւակերպումներն ու նրա շահերի պաշտպան Փաշինյանի ռեժիմին, կամ՝ ազգովի ասել՝ «թենքյու»։
Ես առաջին տարբերակն եմ ընտրում, իսկ՝ դու՞ք»,-գրել է նա:
