Արցախի պատվիրակությունը Շվեյցարիայում քննարկել է հայ գերիների վերադարձի հարցը

Ապրիլի 29-ից մայիսի 1-ը Արցախի պատվիրակությունը՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանի գլխավորությամբ, աշխատանքային այցով գտնվում էր Շվեյցարիայում, որտեղ ունեցել է մի շարք հանդիպումներ։ Քննարկումների առանցքում են եղել Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդների անհապաղ ազատ արձակման, ինչպես նաև Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների, մասնավորապես վերադարձի իրավունքի ապահովման հարցերը։
Ապրիլի 30-ին Շվեյցարիայի դաշնային խորհրդարանում կայացել է Արցախին նվիրված միջոցառում, որին ներկա են եղել Շվեյցարիայի խորհրդարանականներ, հրավիրված փորձագետներ և հայկական համայնքի ներկայացուցիչներ։
Միջոցառմանը մասնակցել են նաև «Քրիստոնեական միջազգային համերաշխություն» (CSI) կազմակերպության ներկայացուցիչները։ Հանդիպման ընթացքում ելույթներով հանդես են եկել Արցախի ԱԺ նախագահ Ա․ Դանիելյանը, պատվիրակության անդամներ՝ Արցախի մշակույթի նախկին նախարար, Արցախի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանը և Արցախի ԱԳ նախկին փոխնախարար, միևնույն ժամանակ՝ Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախմբի անդամ Արմինե Ալեքսանյանը։ Հանդիպմանը ներկա էին նաև Արցախի ԱԺ-ի կողմից ստեղծված նույն հանձնախմբի անդամներ Մարիո Նալբանդյանը և Գառնիկ Քերքոնյանը։

Իր ելույթում Աշոտ Դանիելյանը երախտագիտություն է հայտնել շվեյցարացի խորհրդարանականներին՝ նրանց նախաձեռնողականության համար և ընդգծել.
«Թույլ տվեք Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և մեր ժողովրդի անունից շնորհակալություն հայտնել ձեզ, ինչպես նաև Ֆրանսիայի, Նիդեռլանդների, Բելգիայի ու Եվրոպական միության խորհրդարանների մեր բոլոր այն գործընկերներին, ովքեր, ընդունելով Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությանն ուղղված բանաձևեր, աշխարհաքաղաքական այս խիստ սրված ժամանակաշրջանում վերահաստատում են իրենց նվիրվածությունը եվրոպական արժեքներին և միջազգային իրավունքի սկզբունքներին։ Դա մեր ժողովրդին ուժ է տալիս դիմակայելու այն անսահման տառապանքներին, որոնք հետևանք են Թուրքիայի անթաքույց ռազմաքաղաքական աջակցությամբ Ադրբեջանի իրականացրած 2020 թվականի ռազմական ագրեսիայի, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, իսկ 2023 թվականին՝ նոր ագրեսիայի միջոցով իրականացված էթնիկ զտումների և ցեղասպանական գործողությունների»։

Լեռնիկ Հովհաննիսյանն իր խոսքում անդրադարձել է Արցախի հայկական մշակութային և հոգևոր ժառանգության խաթարմանն ու ոչնչացմանը՝ որպես շարունակվող մշակութային ցեղասպանության օրինակ մատնանշելով Ադրբեջանի կողմից վերջերս Ստեփանակերտում հիմնահատակ ավերված երկու եկեղեցիները։ Նա այդ գործողությունը որակել է որպես քրիստոնեության դեմ ուղղված ծանրագույն ոճրագործություն։

Արմինե Ալեքսանյանն իր հերթին ընդգծել է, որ պատահական չէ Լեռնային Ղարաբաղի խաղաղության նախաձեռնության ընդունումը հենց Շվեյցարիայում, ինչը նպատակ ուներ հարթակ ստեղծել երկխոսության և իրական խաղաղության հասնելու համար։ «Շվեյցարիան՝ որպես չեզոք և խաղաղասեր երկիր, լավագույնս է գիտակցում, որ Արցախի հիմնախնդիրը, աշխարհաքաղաքական լինելուց բացի, նախևառաջ մարդկային իրականություն է և մարդու իրավունքների հարց, որը պահանջում է հստակություն, պատասխանատվություն և սկզբունքային քայլեր։ Լռությունն ու անորոշությունը կարող են ապագա անկայունության պատճառ դառնալ», — նշել է Ալեքսանյանը։

Շվեյցարացի խորհրդարանականները, որոնց թվում էին պատգամավորներ Էրիխ Ֆոնտոբելը և Շտեֆան Մյուլլեր-Ալտերմատը, խստորեն դատապարտելով Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները, հավաստիացրել են, որ շարունակելու են հետամուտ լինել խնդրի արդարացի լուծմանն ուղղված աշխատանքներին։

Ամփոփելով հանդիպումը՝ Ա․ Դանիելյանն արձանագրել է.
«Ժամանակ առ ժամանակ հնչում են կարծիքներ, թե իբր Արցախի հարցը փակված է, և խաղաղություն է հաստատվել։ Մենք հայտարարում ենք, որ Արցախի հարցը փակված չէ և գտնվում է միջազգային հարաբերությունների օրակարգում այնքան ժամանակ, քանի դեռ արցախցիները չեն վերադարձել իրենց հայրենի օջախներ, իսկ խնդիրը չի ստացել լուծում՝ միջազգային իրավունքի հիման վրա։ Սա են հաստատում նաև այն բանաձևերը, որոնք ընդունվում են տարբեր երկրների և եվրոպական կառույցների կողմից»։
Շուրջ երեք ժամ տևած հանդիպման ավարտին կողմերը գոհունակություն են հայտնել կառուցողական քննարկման և փոխանակված տեսակետների կապակցությամբ՝ հավաստիացնելով, որ այսուհետ ևս կշարունակվի խորհրդարանական ձևաչափով համագործակցությունն ու փոխայցելությունները։

դիտվել է 113 անգամ
Լրահոս
Ինչպես է Ալիևը «մունաթ» գալիս եվրոպացի լիդերների վրա․ Նիկոլը լուռ է (video) Պետք է ամեն ինչ անենք՝ ճգնաժամերը չկրկնվեն․ Իտալիայի վարչապետի ակնարկը (video) Լսե՛ք Ալիևի այսօրվա խայտառակ խոսքն ու մի՛ գժվեք․ Նաիրա Զոհրաբյան (video) Լա՛վ լսեք՝ ժողովրդավարություն գոյություն չունի Հայաստանում․ Սամվել Հակոբյանը՝ եվրոպացի առաջնորդներին (video) Վաղը սրանք կգնան, իսկ մենք կմնանք մեր պրոբլեմների բեռով. փաստաբան Դուք հասկանու՞մ եք՝ մեր զավակներին պատրաստում են, որ կռվեն Ռուսաստանի դեմ․ Հայկ Նահապետյանի ահազանգը (video) Էս ակվարիրումի ձկների նման ԵՄ առաջնորդներին մեկուսացրել եք ու ջանջիգյար անում․ Արմեն Աշոտյան (video) Իրանն Օմանի հետ քննարկում է Հորմուզի նեղուցով անցման ռեժիմը Արցախը հանձնողները պետք է պատասխան տան, այստեղ ուղղակի ներում չի կարող լինել․ Ռոբերտ Քոչարյան (video) Բայց սա խաղաղություն չէ, սա Հայաստանի խաղաղ ադրբեջանացում է․ Շարմազանով Ալիևի խայտառակ ելույթը լսեցի՞ք․․․ դե պատասխան տվեք․ Էդուարդ Շարմազանով (video) Մաքսիմ Գալկինը Երևանում է «Իբրև թե, մինչև հիմա Հայաստանի տեղը չգիտեին»․ Արցախի հաղթանակով, բոլորն էլ գիտեին Հայաստանի տեղը Դուք էս խայտառակության համար պատասխան եք տալու, Նիկոլին եք փրկու՞մ․ Արմեն Աշոտյան (video) Իրանը զգուշացրել է, որ կգրոհի ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերը Լարված իրավիճակ մարզահամերգային համալիրի մոտ. միջադեպ արցախցիների ակցիայի ժամանակ (video) Լարված իրավիճակ․ ոստիկանները պատ են կազմել ու խանգարում են բողոքի ակցիայի մասնակիցներին (video) Արցախի պատվիրակությունը Շվեյցարիայում քննարկել է հայ գերիների վերադարձի հարցը #ՈՒՂԻՂ․ «Քառագլուխ պատերազմի Նիկոլը նոր պատերազմ է բերում»․ Խաչիկ Մանուկյան (video) «Շունն ինքն է՝ իր ընտանիքով»․ Հարցում (video) Թշնամին մեր երկրում է, էս ի՞նչ են խոսում Փաշինյանն ու Ալիևը․ Արթուր Խաչատրյան (video) Իրանը հարձակվել է ԱՄՆ-ի նավի վրա Դու՛ք ուզում եք հայ ժողովրդին նորից տանել ցեղասպանության․ բողոքի ակցիա Երևանում (video) Մակրոնի հայտարարությունը երեսպաշտության թարմ և տիպիկ օրինակ է․ նախագահները մշտապես եղել են ՀՀ-ում Չեմ պատրաստվում ես ձեզ համար մեռնել․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am