ՆԱՏՕ-ի երկրներն սկսել են ակտիվորեն օգնել ԱՄՆ-ին Իրանի հարցում. Ռյուտե

ՆԱՏՕ-ի գծով ԱՄՆ-ի եվրոպական դաշնակիցներն սկսել են արագորեն լոգիստիկ և այլ աջակցություն կազմակերպել Իրանի շուրջ հակամարտության շրջանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, որը մասնակցում է Հայաստանում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։

ՆԱՏՕ-ի անդամ Իսպանիան հայտարարել էր, որ իր տարածքի ռազմաբազաները չեն կարող օգտագործվել Իրանի դեմ պատերազմի համար։ Ռյուտեի խոսքով ՆԱՏՕ-ի այլ երկրները, օրինակ՝ Չեռնոգորիան, Խորվաթիան, Ռումինիան, Պորտուգալիան, Հունաստանը, Իտալիան, Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան, իրականացնում են ռազմաբազաների օգտագործման դիմումները և այլ լոգիստիկ աջակցություն են ցուցաբերում։

«Ավելի ու ավելի շատ եվրոպական երկրներ են ռազմական գործողությունների թատերաբեմի մերձակայքում նախապես տեղակայում անհրաժեշտ լոգիստիկ և այլ օժանդակություն, օրինակ՝ ականորս նավեր, հաջորդ փուլին պատրաստ լինելու համար», – ասել է նա լրագրողներին։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ ԱՄՆ-ն վերջին շրջանում դժգոհություն է հայտնել իր դաշնակիցներից, բայց Եվրոպայի երկրները «հասկացել են ԱՄՆ նախագահի ուղերձը» և այժմ աշխատում են, որ ԱՄՆ-ի կողմից եվրոպական ռազմաբազաների օգտագործման վերաբերյալ համաձայնագրերն իրագործվեն։

«Հիմա նրանք այնպես են անում, որ իրականացվեն (ԱՄՆ-ի հետ) երկկողմ համաձայնագրերը՝ կապված ռազմաբազաներում տեղակայման հետ», – ասել է նա։

Ռյուտեն նաև նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը Գերմանիայից 5000 ամերիկացի զինվորականի դուրսբերման մասին պայմանավորված է նրանով, որ ԱՄՆ-ն հիասթափված է իր եվրոպացի դաշնակիցներից։

դիտվել է 150 անգամ
Լրահոս
Լա՛վ լսեք՝ ժողովրդավարություն գոյություն չունի Հայաստանում․ Սամվել Հակոբյանը՝ եվրոպացի առաջնորդներին (video) Վաղը սրանք կգնան, իսկ մենք կմնանք մեր պրոբլեմների բեռով. փաստաբան Դուք հասկանու՞մ եք՝ մեր զավակներին պատրաստում են, որ կռվեն Ռուսաստանի դեմ․ Հայկ Նահապետյանի ահազանգը (video) Էս ակվարիրումի ձկների նման ԵՄ առաջնորդներին մեկուսացրել եք ու ջանջիգյար անում․ Արմեն Աշոտյան (video) Իրանն Օմանի հետ քննարկում է Հորմուզի նեղուցով անցման ռեժիմը Արցախը հանձնողները պետք է պատասխան տան, այստեղ ուղղակի ներում չի կարող լինել․ Ռոբերտ Քոչարյան (video) Բայց սա խաղաղություն չէ, սա Հայաստանի խաղաղ ադրբեջանացում է․ Շարմազանով Ալիևի խայտառակ ելույթը լսեցի՞ք․․․ դե պատասխան տվեք․ Էդուարդ Շարմազանով (video) Մաքսիմ Գալկինը Երևանում է «Իբրև թե, մինչև հիմա Հայաստանի տեղը չգիտեին»․ Արցախի հաղթանակով, բոլորն էլ գիտեին Հայաստանի տեղը Դուք էս խայտառակության համար պատասխան եք տալու, Նիկոլին եք փրկու՞մ․ Արմեն Աշոտյան (video) Իրանը զգուշացրել է, որ կգրոհի ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերը Լարված իրավիճակ մարզահամերգային համալիրի մոտ. միջադեպ արցախցիների ակցիայի ժամանակ (video) Լարված իրավիճակ․ ոստիկանները պատ են կազմել ու խանգարում են բողոքի ակցիայի մասնակիցներին (video) Արցախի պատվիրակությունը Շվեյցարիայում քննարկել է հայ գերիների վերադարձի հարցը #ՈՒՂԻՂ․ «Քառագլուխ պատերազմի Նիկոլը նոր պատերազմ է բերում»․ Խաչիկ Մանուկյան (video) «Շունն ինքն է՝ իր ընտանիքով»․ Հարցում (video) Թշնամին մեր երկրում է, էս ի՞նչ են խոսում Փաշինյանն ու Ալիևը․ Արթուր Խաչատրյան (video) Իրանը հարձակվել է ԱՄՆ-ի նավի վրա Դու՛ք ուզում եք հայ ժողովրդին նորից տանել ցեղասպանության․ բողոքի ակցիա Երևանում (video) Մակրոնի հայտարարությունը երեսպաշտության թարմ և տիպիկ օրինակ է․ նախագահները մշտապես եղել են ՀՀ-ում Չեմ պատրաստվում ես ձեզ համար մեռնել․ Նաիրա Զոհրաբյան (video) Զելենսկու երեսպաշտությունը տեսե՛ք․ դու՛ էիր Բաքվին զենք տալիս․ բողոքի ակցիա (video) ՆԱՏՕ-ի երկրներն սկսել են ակտիվորեն օգնել ԱՄՆ-ին Իրանի հարցում. Ռյուտե Մակրոնի խայտառակ սուտը Երևանում․ ու՞մ է խաբում նա (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am