Այս իշխանության համար միակ «եվրոպական» վարքագիծը հակառուսականությունն է․ Վարդան Օսկանյան

Այս իշխանության համար միակ «եվրոպական» վարքագիծը հակառուսականությունն է, որի գինը վճարելու է շարքային քաղաքացին՝ ոչ մի միլիմետրով չմոտեցնելով Հայաստանը Եվրոպային՝ ոչ բովանդակային, ոչ արժեքային իմաստով։

Գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։

«Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին իր վարչապետությունը սկսեց Երևանում անցկացված ֆրանկոֆոն պետությունների ղեկավարների բարձրակարգ գագաթնաժողովով, և հնարավոր է, որ այն ավարտի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովով։ Այն, ինչ նախատեսված էր որպես ներքաղաքական խթան, կարող է վերածվել ռազմավարական սխալի։

Փաշինյանի համար արտաքին քաղաքականությունը երբեք չի եղել երկրի շահերի պաշտպանության գործիք։ Արտաքին քաղաքական անզգույշ, կտրուկ և անբովանդակ մանիֆեստները բացառապես ներքին լսարանում դիվիդենտներ շահելու նպատակ են ունեցել։ Դրա հետևանքով Հայաստանի նման խոցելի դիրքում գտնվող երկրում հավասարակշռված և մտածված քաղաքականություն վարելու փոխարեն, Փաշինյանն իրեն հռչակել է որպես «Հայաստանը Եվրոպա տանող»։

Սակայն եթե մի քանի տարի առաջ այս մակերեսային «ծրագրին» հավատացողներ կային, այսօր արդեն ակնհայտ է, որ Հայաստանը Եվրոպային ոչ մի քայլով չի մոտեցել, փոխարենը դարձել է աշխարհաքաղաքական հակադրության մարտադաշտ։ Այս «մարտում» Հայաստանը շահելու ոչինչ չունի։ Շահ ունի միայն իշխանությունը, որը հույս ունի հակառուսական օրակարգի դիմաց ստանալ եվրոպացիների լռությունը՝ իր հակաժողովրդավարական քայլերի նկատմամբ։

Սակայն քաղաքացին անցած ութ տարվա ընթացքում արդեն հասկացել է, որ այս քաղաքականության հետևանքով Հայաստանը կորցրել է իր անվտանգային համակարգը, կրել է ահռելի կորուստներ, իսկ դրա դիմաց ոչինչ չի ստացել։ Այս իշխանությունը նույնիսկ կենցաղային հարցում՝ վիզայի ազատականացման խնդրում, չի կարողացել որևէ արդյունք ստանալ եվրոպական չինովնիկներից։

Հայաստանը, այո՛, պետք է սերտ կապեր ունենա Եվրամիության հետ։ Բայց այս իշխանությունն ապացուցել է, որ այդ ուղղությամբ ևս որևէ առաջընթաց չի արձանագրել։ Նրանց համար միակ «եվրոպական» վարքագիծը հակառուսականությունն է, որի գինը վճարելու է շարքային քաղաքացին՝ ոչ մի միլիմետրով չմոտեցնելով Հայաստանը Եվրոպային՝ ոչ բովանդակային, ոչ արժեքային իմաստով։

Այդ համատեքստում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը՝ իր օրակարգով, ընդունվելիք հայտարարություններով և այնպիսի գործիչների ներկայությամբ, ինչպիսին է Վոլոդիմիր Զելենսկին, կարող է ավելի ընդգծել Հայաստանի անհավասարակշիռ արտաքին քաղաքականությունը՝ խորացնելով մտահոգությունները նման ընթացքի տնտեսական ու անվտանգային բացասական հետևանքների վերաբերյալ։

Ուստի Հայաստանի յուրաքանչյուր քվեարկողի համար առավել ակնհայտ է դառնում, որ գագաթնաժողովից մեկ ամիս անց Փաշինյանին տրված յուրաքանչյուր քվե կարող է լինել ի վնաս Հայաստանի անվտանգության և տնտեսական կենսունակության»:

դիտվել է 200 անգամ
Լրահոս
Էդ ձեր եվրոպական քաղաքական համայնք բառակապակցությունը «засуньте в одно место»․ Հայկ Նահապետյան (video) Հերի՛ք է փչացնեք․ ի՞նչ խաղաղություն եք ասում, ի՞նչ իրավունքով․ Լարիսա Ալավերդյան (video) «Ակցիայի մասնակիցները բրիտանացի լրագրողին ներկայացրեցին Փաշինյանի հանցագործությունները» (video) #ՈՒՂԻՂ․ Զելենսկին Երեւանում տժժում է. Պուտինի դաժան ապտակը․ Նաիրա Զոհրաբյան (video) Արամ Սարգսյանի հարցազրույցի ժամանակ վիճաբանություն սկսվեց.մի տղամարդ գտնում էր՝ ստրուկ լինելը ճիշտ է (video) Եվրոպացիները դեռ չեն կշտացել․ նոր աղետ են բերել Հայաստան․ Անժելա Թովմասյան (video) Զելենսկու «խրոխտ» ելույթը՝ Հայաստանում Ամենից վատ ղեկավարը որոշում չկայացնող ղեկավարն է․ Ռոբերտ Քոչարյան Այն ծառայությունը, որը հայաստանյան ռեժիմն է ակնկալում, բացառապես նեղ թիմային բնույթ ունի և որևէ առնչություն չունի պետական շահի հետ. Աբրահամյան Երեկ մեզ հավաքեցին, տարան, գիտեին՝ Մակրոնին ինչ ենք ասելու․ Հովհաննես Իշխանյան (video) Կայա Կալլասը կայցելի Ադրբեջան Նիկոլի բերած ի՞նչ խաղաղությունից եք խոսում․ հենց հիմա էլ պատերազմ է․ արցախցի (video) Լարիսա Ալավերդյանը խայտառակեց Մակրոնին (video) Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեղադրել է Եվրոպական խորհրդարանին՝ Ադրբեջանի թիրախավորման մեջ Ձեռնաշղթաներով ակցիա՝ Եվրոպական լիդերներին ուղղված (video) «ՆԱԽԱԳԱՀԸ». Պատերազմից մինչև վրեժ, Քոչարյանի պայքարը հանուն Հայաստանի (video) Իսրայելում չեղարկվել են Նեթանյահուի գործերով լսումները «Բարի գալուստ ժողովրդավարության հոգեհանգստին»․ ակցիա՝ համալիրի դիմաց Մենք՝ քրիստոնյաներս, ծննդյան օրից մինչև մահ պայքարի մեջ ենք. Հայր Ռուբեն «Դինամո» մարզահամալիրում մարզիչների միջև վիճաբանություն է եղել, որը վերածվել է ծեծկռտուքի Թեժ խոսակցություն ոստիկանի և ակցիայի մասնակիցների միջև․ «Բացառված է, որ մոտենաք շենքին» (video) Ծխով, պլակատներով, սուլիչներով ենք փորձում մեր ձայնը հասանելի դարձնել եվրոպացիներին. Նարե Սիմոնյան (video) Անվտանգությունից մինչև էներգիա և կապ.ԵՄ պաշտոնյա Այս իշխանության համար միակ «եվրոպական» վարքագիծը հակառուսականությունն է․ Վարդան Օսկանյան Բաքվում գտնվող հայ գերիների ընտանիքները բաց նամակով դիմել են ՀՀ-ում գտնվող Կանադայի վարչապետին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am