Մայր Աթոռում քահանայական ձեռնադրություն է կատարվել

Մայիսի 3-ին՝ Սուրբ Խաչի երևման տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում հընթացս Սուրբ Պատարագի կատարվեց քահանայական ձեռնադրություն:

Պատարագիչն էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, որի ձեռամբ քահանայական ձեռնադրության և օծման արժանացան Մայր Աթոռի տարբեր կառույցներում և թեմերում սպասավորող յոթ սարկավագներ:

Սուրբ Պատարագի ընթացքում Նաթան Սրբազանը, քահանայության կոչելով նորընծաներին, Սրբալույս Մյուռոնով օծեց նրանց ճակատներն ու ձեռքերը, ինչպես նաև նորաօծ եկեղեցականներին շնորհեց նոր հոգևոր անուններ: Բարեշնորհ Արտակ սարկավագ Անտոնյանը վերակոչվեց Տեր Անանիա քահանա, Կարո սարկավագ Ղարիբյանը՝ Տեր Մկրտիչ քահանա, Հարություն սարկավագ Զաքարյանը՝ Տեր Վահան քահանա, Գևորգ սարկավագ Կարապետյանը՝ Տեր Թովմաս քահանա, Գրիշա սարկավագ Հարությունյանը՝ Տեր Աբրահամ քահանա, Արամայիս սարկավագ Ազիզյանը՝ Տեր Ներսեհ քահանա և Արսեն սարկավագ Ավագյանը՝ Տեր Մուշեղ քահանա։

Այնուհետև նորաօծ քահանաներն իրենց անդրանիկ օրհնությունը փոխանցեցին ներկաներին:

Սրբազան Հայրն իր քարոզում ընդգծեց, որ օրը կրկնակի տոն է Հայ Եկեղեցու համար։ Տոնն է Սուրբ Խաչի երևման, և նույն օրը Եկեղեցու ընտանիքը համալրվեց յոթ նոր քահանաներով։ Անդրադառնալով օրվա խորհրդին՝ Նաթան Սրբազանը ընդգծեց, որ խաչը մահվան ու տառապանքի գործիքից Քրիստոսով դարձավ կենաց ծառ, տառապանքից՝ փրկություն և պահապան Աստծուն հավատարմորեն երկրպագողներին։

Այնուհետև, դիմելով նորաօծ քահանա հայրերին, Նաթան արքեպիսկոպոսն ասաց. «Սիրելի՛ քահանա հայրեր, այսօր ուխտով և աղոթքով ծնվեցիք որպես նոր մարդ, ծնվեցիք նոր անուններով և նոր կյանքի համար։ Այսուհետև ձեր կյանքը մշտապես պիտի լինի մեր Տեր Հիսուս Քրիստոսինը։ Տիրոջ օրինակով մարդկանց բերեք ուրախություն և արդարություն՝ երբեմն նաև անցնելով չարչարանքի ու տառապանքի միջով։ Քահանայի կոչումը զոհաբերություն է հանուն իր հոտի փրկության։

․․․Մենք՝ հոգևորականներս, իբրև զինվորյալներ, պիտի կանգնենք Հայոց Եկեղեցու պաշտպանության առաջին շարքերում՝ խոսքով, գործով, աղոթքով, նվիրումով և, ինչու չէ, նաև սեփական անձի զոհաբերությամբ։ Ոչինչ չի կարող մեզ՝ Հայ Եկեղեցու հոգևորականներիս, հեռացնել մեր առաքելությունից»։

Սրբազան Հայրը վերջում աղոթք բարձրացրեց առ Աստված՝ նորաօծ քահանա հայրերին մաղթելով ուժ, կարողություն և անսասան հավատարմություն իրենց ուխտին։

Ապա «Ողջույնի» ժամանակ Ամենայն Հայոց Հայրապետի գլխավորությամբ Մայր Աթոռի միաբաններն ու ներկա հոգևորականաց դասը բարձրացան Սուրբ Խորան և շնորհավորեցին նորաօծ քահանաներին՝ համբուրելով նրանց մյուռոնադրոշմ ճակատներն ու ձեռքերը:

Նորաօծ քահանաները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կանցկացնեն քառասնօրյա պատրաստության և աղոթքի շրջան, որից հետո ծառայության կկոչվեն Հայ Եկեղեցու տարբեր կառույցներում և թեմերում:

դիտվել է 200 անգամ
Լրահոս
Այն ծառայությունը, որը հայաստանյան ռեժիմն է ակնկալում, բացառապես նեղ թիմային բնույթ ունի և որևէ առնչություն չունի պետական շահի հետ. Աբրահամյան Երեկ մեզ հավաքեցին, տարան, գիտեին՝ Մակրոնին ինչ ենք ասելու․ Հովհաննես Իշխանյան (video) Կայա Կալլասը կայցելի Ադրբեջան Նիկոլի բերած ի՞նչ խաղաղությունից եք խոսում․ հենց հիմա էլ պատերազմ է․ արցախցի (video) Լարիսա Ալավերդյանը խայտառակեց Մակրոնին (video) Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեղադրել է Եվրոպական խորհրդարանին՝ Ադրբեջանի թիրախավորման մեջ Ձեռնաշղթաներով ակցիա՝ Եվրոպական լիդերներին ուղղված (video) «ՆԱԽԱԳԱՀԸ». Պատերազմից մինչև վրեժ, Քոչարյանի պայքարը հանուն Հայաստանի (video) Իսրայելում չեղարկվել են Նեթանյահուի գործերով լսումները «Բարի գալուստ ժողովրդավարության հոգեհանգստին»․ ակցիա՝ համալիրի դիմաց Մենք՝ քրիստոնյաներս, ծննդյան օրից մինչև մահ պայքարի մեջ ենք. Հայր Ռուբեն «Դինամո» մարզահամալիրում մարզիչների միջև վիճաբանություն է եղել, որը վերածվել է ծեծկռտուքի Թեժ խոսակցություն ոստիկանի և ակցիայի մասնակիցների միջև․ «Բացառված է, որ մոտենաք շենքին» (video) Ծխով, պլակատներով, սուլիչներով ենք փորձում մեր ձայնը հասանելի դարձնել եվրոպացիներին. Նարե Սիմոնյան (video) Անվտանգությունից մինչև էներգիա և կապ.ԵՄ պաշտոնյա Այս իշխանության համար միակ «եվրոպական» վարքագիծը հակառուսականությունն է․ Վարդան Օսկանյան Բաքվում գտնվող հայ գերիների ընտանիքները բաց նամակով դիմել են ՀՀ-ում գտնվող Կանադայի վարչապետին Կապույտ ծուխ ու ձայնային ազդանշաններ․ գագաթաժողովի մասնակիցները պիտի տեսնե՛ն ու լսեն (video) Նիկոլը դավաճան է, ու՞մ եք աջակցում․ Անաստաս Իսրայելյանի կոշտ խոսքը՝ Համալիրի տարածքում (video) ԱԹՍ-ն հարվածել է Մոսկվայի արևմտյան հատվածում գտնվող շենքին Թրամփը ստիպված կլինի ՆԱՏՕ-ի նկատմամբ դիրքորոշումը խստացնել. Politico Արցախցիները եվրոպացիների ուշադրությունն են հրավիրում Բաքվում հայ գերիների առկայության վրա Ինքը՝ Նիկոլը, թող հիշի իր աղքատությունը, նոր խոսի․ քաղաքացիներ (video) #ՈՒՂԻՂ․ Մինչև արմունկները թաղված են արյան մեջ․թողե՛ք մեր զինվորներին վերահուղարկավորենք․բողոքի ակցիա (video) Դուք այստեղ եք, բայց Բաքվի բանտերում մեր գերիներն են շարունակում մնալ․ բողոքի ակցիա (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am